Ճվճըվ Արոյի Սաքուլիկի պաշտպանությամբ զբաղվում է վարչապետի խորհրդականը (լուսանկար)

Ծանոթացե՛ք, ՀՀ վարչապետի խորհրդականն է՝ Մհեր Տերտերյանը, կամ էլ ճիշտ կլինի գրել այնպես, ինչպես ինքն է իր անունը գրել ֆեյսբուքում․ դատելով նրանից, որ արհամարհել է անգլերենում էլ առկա «հ» տառը, երևի ճիշտ կլինի այսպես՝ Մգեռ Տեռտեռյան։ Ուրեմն՝ պարզվում է, որ, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ Վարչապետի խորհրդական հանդիսացող Մգեռը պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր հակված են բռնաբարությունների պատճառ համարել կիսաշրջազգեստների կարճությունը, սպանությունների պատճառ՝ ինքնասիրությունն ու գողական ճիշտը և այսպես շարունակ։ Համենայն դեպս, այս տպավորությունն է ստեղծվում, երբ կարդում ես ՀՀ վարչապետի խորհրդականի մեկնաբանությունը, որում նա իսպառ անտեսում է այն փաստը, որ Ճվճըվ Արոյի Սաքուլիկը, զրկված լինելով վարորդական իրավունքից, մեքենա է վարել, անտեսում է այն փաստը, որ անկախ նրանից, թե ինչ էին անում հետիոտններն ու ՃՈ մեքենան, նա վարում էր մեքենան լույսի արագությամբ, անտեսում է այն հավանականությունը, որ Սաքուլիկը հայտնի է պարբերաբար խմած և ուռած ղեկին լինելու համար, բայց չի անտեսում այն փաստը, որ ՃՈ մեքենան չի զիջել հետիոտնին։ Ու ՀՀ վարչապետի խորհրդականը եզրակացնում է, որ, ա՜յ, եթե զիջած լինեին, հիմա էս զուլումը չէր լինի։ Էն մնացածը՝ հեչ, նրանք ողբերգության պատճառ հաստատ չեն, ըստ ՀՀ վարչապետի խորհրդական Մգեռի՝ կարևորը, որ ՃՈ մեքենան հետիոտնին չի զիջել։ Ի գիտություն ՀՀ վարչապետի խորհրդական Մգեռի՝ տեղեկացնենք, որ եթե ՃՈ մեքենան միացնում է միգալկաները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, ապա կարող է չպահպանել ՃՈ կանոնները։ Եթե ՀՀ վարչապետի խորհրդական Մգեռը ձեռքի տակ չունի փաստեր, որոնք անհերքելիորեն ապացուցում են, որ ՃՈ մեքենան միգալկաները միացրել է անտեղի ու իրենց քմահաճույքից դրդված՝ այդ կեպով թույլ տալով պաշտոնական դիրքի չարաշահում, ապա ՀՀ վարչապետի խորհրդական Մգեռի արածը ոչ այլ ինչ է, քան Ճվճըվ Արոյի Սաքուլիկի ադվակատություն, ինչը խայտառակություն է՝ հաշվի առնելով թե՛ Սաքուլիկի «հարուստ» կենսագրությունը, թե՛ Մգեռի զբաղեցրած պաշտոնը։ Արման Աբրահամյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am