Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքումն տուն չի հասնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը ցույց են տալիս, որ Temu հարթակից կատարվող գնումների առաքման գործընթացում նկատվում են փոփոխություններ, որոնք դարձել են դժգոհության պատճառ։ Գնորդների խոսքով՝ նախկինում լայնորեն կիրառվող դռնից-դուռ առաքման փոխարեն այժմ ավելի հաճախ առաջարկվում է առաքանին ստանալ փոստային բաժանմունքից, ինչը հակասում է առցանց գնումների հիմնական առավելությանը՝ հարմարավետությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հայփոստ-ը պարզաբանել է, որ Temu-ից կատարված գնումների առաքումն իրականացվում է երկու եղանակով՝ «տուն առաքում» և փոստային բաժանմունքից ստացում (pick-up)։

Ընկերությունից նշել են․
«Temu հարթակից կատարված գնումների առաքումը, որի իրականացումը վերապահված է նաև «Հայփոստ» ՓԲԸ-ին, իրականացվում է երկու եղանակով՝ «տուն առաքում» ծառայության և ստացման կետից վերցնելու միջոցով։ Հաճախորդը առաքման եղանակը ընտրում է պատվերի գրանցման ժամանակ»։
Միաժամանակ պարզաբանվել է, որ նույնիսկ «տուն առաքում» ընտրելու դեպքում առաքանին կարող է հայտնվել փոստային բաժանմունքում, եթե այն չի հաջողվել հանձնել հասցեատիրոջը․
«Հանձնման անհնարինության դեպքում (հաճախորդի բացակայություն, հեռախոսազանգերին չպատասխանել և այլն) առաքանին ուղարկվում է տվյալ հասցեն սպասարկող փոստային բաժանմունք, որտեղ այն պահվում է 14 օրացուցային օր»։Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև առաքման շուկայում գործող Onex ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյան-ի հետ՝ հասկանալու առաջացած դժգոհությունների պատճառները։

Նրա խոսքով՝
«Օնեքսը շարունակում է աշխատել Temu-ի հետ․ ծավալները կարող են փոփոխվել, սակայն այն առաքումները, որոնք փոխանցվում են մեզ և պետք է հասցվեն տուն, իրականացվում են պատշաճ կերպով։ Temu-ն ինքն է որոշում՝ իր պատվերը որ գործընկերոջ միջոցով ուղարկի՝ Օնեքս, Հայփոստ կամ այլ ընկերություն»։

Այսպիսով, չնայած պաշտոնական պարզաբանումներին, քաղաքացիները շարունակում են դժգոհել, որ պատվերի պահին միշտ չէ, որ հստակ է՝ որ ընկերությունն է իրականացնելու առաքումը և արդյոք այն կհասնի հասցեով։ Արդյունքում հաճախորդները կանգնում են փաստի առաջ՝ ստիպված լինելով այցելել փոստային բաժանմունքներ և լրացուցիչ ժամանակ ծախսել։

Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ առաքման պայմանների վերաբերյալ առավել թափանցիկ և հստակ հաղորդակցությունը շարունակում է մնալ առանցքային խնդիր՝ հատկապես այն պայմաններում, երբ միջազգային առցանց հարթակներից գնումները Հայաստանում աճում են։

Այս համատեքստում ուշադրության կենտրոնում է նաև Շուշան Ալեքսանյան-ի ղեկավարած կառույցի աշխատանքը․ հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունը պարտավոր է ապահովել կանխատեսելի և որակյալ սպասարկում՝ անկախ առաքման ծավալների աճից»։

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am