Փոխոստիկանապետի տարօրինակ բառապաշարը. «Ոստիկանությունը բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է և շարունակում է պատժել»

Հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ժամանակին իրավախախտումներ կատարած անձինք պատասխանատվության  չեն ենթարկվել, ինչի արդյունքում վարորդական իրավունք չունեցող անձի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում զոհվեց երկու ոստիկան: «Իրավապահ մարմինների մեղքի վերաբերյալ ես գնահատական տալու իրավասություն չունեմ։ Ես ոստիկանության մասով ասել և ասում եմ՝ ոստիկանությունը հստակ մեղքի բաժին չի ունեցել, բարձրացրեք նախկին տարիներին կատարված վարչական միջադեպերը, քրեական դեպքերը, միշտ ոստիկանությունը կոնկրետ այս վիժվածքներին պատժել է, և շատ հաճախ լրատվամիջոցները, ես չեմ ուզում կոնկրետ որևէ մեկին մեղադրել, բայց հիշում եմ, որ լրատվամիջոցներից ոմանք սրանց նույնիսկ պաշտպանում էին»,- ասաց նա: «Ազատության» հարցին, որ այսինքն՝ անպատիժ չե՞ն մնացել այս անձինք, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ անպատիժ մնացել են, թե չեն մնացել, չգիտեմ, մեղավորներ եք հիմա ման գալիս։ Ժամանակին, որ օբյեկտիվ լինեիք նաև դուք և գնահատեիք ոստիկանության աշխատանքը՝ մասնավորապես նման բացիլներին վնասազերծելու աշխատանքը, իրենց չծափահարեիք կամ չպաշտպանեիք, այսօր չէինք ունենա այս երկու զոհը, ընդամենը սա»: Ինչ վերաբերում է նրա, որ  հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանի՝ վարորդական իրավունք չունենալուն ու ազատ երթևեկելուն, Հայաստանի փոխոստիկանապետն ասաց. «Դուք գիտե՞ք, թե Հայաստանի Հանրապետությունում քանի վարորդ կա և նրանցից քանիսն են հենց հիմա փողոցում վարում իրենց մեքենաները՝ ոմանք վարորդական իրավունքներ չունենալով»։ Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին: Բախվել էին BMW X6 մակնիշի և ՃՈ-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը մահացել էր, որոշ ժամանակ անց մահացել էր նաև ՃՈ մյուս ծառայողը՝ Խաչիկ Գասպարյանը: BMW X6-ի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ նրա  2 ուղևորները մարմնական վնասվածքներ էին ստացել: Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նշենք, որ ՔՕ-ի 242-րդ հոդվածը սահմանում է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, իսկ 244-րդ հոդվածը սահմանում է՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը: «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը հայտնաբերվելուց հետո ձերբակալվել է:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am