Բաքվում փակվել են բանկերը
Հունվարի 9-ի առավոտյան Բաքվի կենտրոնում փակվել են բանկերն ու տարադրամի փոխանակման կետերը, ինչի հետևանքով զգալի աշխուժացել է «սև շուկան»: Ինչպես հայտնում է contact.az-ը, բանկերի ու տարադրամի փոխանակման կետերի դիմաց կարելի է հանդիպել մարդկանց, որոնք արժույթը փոխանակում են «սև շուկայի» գներով։ Աղբյուրը մանրամասնում է, որ Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի արժեզրկումը զսպելու նպատակով երկրի իշխանությունները ձեռնարկում են վարչական միջոցառումներ` փակելով տարադրամի փոխանակման կետերը: Նշվում է, որ տվյալ իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկը որևէ հայտարարություն չի արել:
