Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում վերջին շաբաթներին ներկայացվում է որպես պետական կառավարման մշակույթի նոր դրսևորում՝ շարունակական կրթության օրինակ։ Սակայն նրա վարքը ՀՀ քաղաքացիների հետ շփման մեջ հակադրվում է կրթված մարդու վարքին։

Կիրակի օրը Երևանի մետրոյում քարոզարշավի ընթացքում լարված և կոշտ զրույց ունեցավ նա արցախցի մի կնոջ՝ Արմինե Մոսիյանի հետ՝ նրան մեղադրելով երկիրը թողնել, փախչելու մեջ։ Մինչդեռ նա զոհված հերոսի դուստր է, ով մինչև վերջին օրը իր հայրենիքում ապրելու իրավունքի համար կռիվ է տվել։

Ասել, որ քննադատվեց Փաշինյանի պահվածքը, նշանակում է՝ ոչինչ չասել։ Անգամ քաղաքական գործընթացներին ընդգծված իներտություն ցուցաբերող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը արձագանքեց՝ հորդորելով զսպվածություն և զգայունություն պահպանել։

Բայց ուշագրավն այս իրավիճակում այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրթվում է, վերապատրաստվում։ Հետաքրքիր է՝ նրան ի՞նչ են սովորեցնում ակադեմիայում, որ չի հասկանում՝ ինչպես դրսևորի իրեն հանրային տիրույթում։ Հիշեցնենք, որ Կառավարման ակադեմիայի հիմնական առաքելությունը հանրապետության կառավարման ոլորտի համար մասնագետների պատրաստումն է, կառավարչական կադրերի որակավորման բարձրացումը։ Ինչու չի հաջողվում որակավորման բարձրացման հասնել Նիկոլ Փաշինյանի դեպքում։

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի հետ։

– Պարոն Ղազեյան, ինչպե՞ս են ընթանում վարչապետի մասնակցությունը դասընթացներին, ինչպիսի՞ն է նրա ներգրավվածությունն ակադեմիական միջավայրում։
– Համենայն դեպս, երկու կողմից էլ ես հարցել եմ, երկու կողմն էլ դրական են գնահատում թիմային աշխատանքները։ Ինձ թվում է, վիդեոներից էլ է երևում, որ ազատ շփվում են ու, որպես ունկնդիր, ոչ մի կաշկանդվածություն չկա՝ ո՛չ դասախոսների, ո՛չ խմբի անդամների մեջ։ Հավասարը հավասարի, որպես ունկնդիր, իրենք անցնում են իրենց դասապրոցեսը։

– Վերջին օրերին հանրային քննարկումների առիթ դարձած միջադեպը ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Ճիշտն ասած, չեմ տեսել։ Չգիտեմ, ինչի մասին է խոսքը։

– Միջադեպը լայնորեն քննարկվել է թե՛ հանրապետությունում, թե՛ միջազգային հարթակներում։ Տեղյակ չե՞ք դրա մասին։
– Ես ֆբ-ում չկամ։ Սոցցանցերում չկամ։ Չեմ տեսել։

– Նույնիսկ լրատվամիջոցներով չե՞ք տեղեկացել տեղի ունեցածի մասին։
– Չէ, շաբաթ-կիրակի է եղել։

– Տեղեկացնում եմ ձեզ, որ հրապարակված տեսանյութերում վարչապետը քաղաքացիների հետ շփման ընթացքում մատ թափ տալով է խոսում, բղավելով և վիրավորելով։ Ինչպե՞ս կգնահատեք նման վարքագիծը քաղաքացիների հետ հաղորդակցության տեսանկյունից։
– Ձեր գնահատականն է։ Ես չեմ կիսում, եթե այդպես ագրեսիվ տերմիններ եք օգտագործում։ Միայն դասապրոցեսի մասին կարող եմ ասել, որ ամբողջը ընթանում է նորմալ մթնոլորտում, ընդմիջման ժամին շատ բարյացակամ շփվում են մեկը մյուսի, խմբի անդամների հետ։ Այդպես ագրեսիվ, ձեր բնորոշմամբ, չեմ տեսել։ Խմբի անդամներից էլ չկա նման արձագանք։ Անկաշկանդ մեկը մյուսի հետ շփվում են՝ որպես ունկնդիրը ունկնդրի հետ։

– Պարո՛ն Ղազեյան, այսինքն՝ չեք սպասո՞ւմ Փաշինյանից, չեք հավատո՞ւմ, որ կարող է բարկանալ քաղաքացիների վրա, մատ թափ տալով կխոսել։
– Չէ, չեմ կարծում»։

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am