Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրենքով գող Շահումյանցի Ժիրոն (Ժիրայր Բրուտյանը) 2021-ին կալանավորվեց` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով: Նրան մեղադրում էին, որ «զոն նայողի» գործառույթներ է կատարել՝ «դրսից բերված գրեֆներ» է բաժանել «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Գործով անցնում են նաեւ քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկը (Հարություն Թորոսյանը) եւ Արթուր Բրոյանը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից է։ Գործը դատարան է մտել 2022-ին՝ 3 մեղադրյալով։

Դատավոր Սուսաննա Գզոգյանը փոխել է օրենքով գողի խափանման միջոցը՝ 20 միլիոն դրամով։ Եվ 3 տարվա դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան ու վերադարձրել խափանման միջոց 20 միլիոն դրամը։ Արդարացվել է նաեւ Կիլիկիացի Հարութիկը։

Բրուտյանի փաստաբան Հունան Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, սակայն դեռ նորություն չունեն։ Հարցրինք նաեւ՝ Ժիրայր Բրուտյանն այլ քրեական վարույթով անցնո՞ւմ է։ Ասաց, որ չի կարող պատասխանել։ «Շահումյանցի Ժիրոն 2024-ին էլ էր ձերբակալվել․ նրան եւ ուղեկիցներին գետնին պառկեցնելով՝ բերման էին ենթարկել, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ապա ազատ էին արձակել»։

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am