Հայաստանն ու Վրաստանն անվտանգ երկրներ , Ադրբեջանը՝ ոչ.ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է քաղաքացիներին ճանապարհորդությունների անվտանգության մասին իրազեկելու նոր համակարգը, որի շրջանակում բոլոր երկրները բաժանված են 4 կարգի: Հայաստանը հայտնվել է երկրների առաջին կարգում՝ Normal Precautions, այսինքն՝ ճանապարհորդելիս անհրաժեշտ է հետեւել զգուշության սովորական միջոցառումների, գրում է news.am-ը: Այս կարգի վերաբերյալ գերատեսչության պարզաբանման մեջ նշված է. «Սա անվտանգության ռիսկի համար ամենացածր խորհրդատվական մակարդակն է: Ցանկացած միջազգային ճանապարհորդություն որոշակի ռիսկ է պարունակում: Մյուս երկրների պայմանները կարող են տարբերվել Միացյալ Նահանգների պայմաններից եւ ցանկացած պահի փոփոխվել»:

Վրաստանը նույնպես առաջին կարգում է: Իսկ ահա Ադրբեջանը մտել է երկրորդ կարգի մեջ՝ Increased Caution, այսինքն՝ ողեւորվելիս անհրաժեշտ է անվտանգության միջոցառումների հետեւել: Նշվում է, որ սա կապված է երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ: «Ահաբեկչական խմբերը շարունակում են Ադրբեջանում հնարավոր ահաբեկչություններ ծրագրել: Ահաբեկիչները կարող են հարձակվել զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, շուկաների/առեւտրի կենտրոնների, տեղական ինքնակառավարման օբյեկտների, այգիների, խոշոր մարզական եւ մշակութային միջոցառումների, ուսումնական հաստատությունների, օդանավակայանների եւ հասարակական այլ վայրերի վրա»:

Ռուսաստանն ու Թուրքիան մտնում են երրորդ կարգի մեջ՝ Reconsider Travel, այսինքն՝ «ուղեւորվելուց առաջ մեկ ավելորդ անգամ եւս մտածեք»: Սա անվտանգության «լուրջ» սպառնալիք է նշանակում: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բացի ահաբեկչության սպառնալիքից, Պետքարտուղարությունը նշում է «կամայական ձերբակալությունների» վտանգը: Գործող արտակարգ իրավիճակի համաձայն՝ անվտանգության ուժերը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություններին պատկանելու համար կասկածվողներին ձերբակալում են սուղ կամ գաղտնի ապացույցների եւ հիմնավորումների հիման վրա, որոնք քաղաքականապես մոտիվացված են թվում: ԱՄՆ քաղաքացիների համար նաեւ ուղեւորությունների արգելք է կիրառվել, որը նրանց թույլ չի տվել Թուրքիայից հեռանալ: Ժողովներին, բողոքներին եւ ցույցերին մասնակցությունը, որոնց Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն հավանություն չի տալիս, կարող են կալանավորման հանգեցնել: Թուրքիայի կառավարությունը ձերբակալել եւ արտաքսել է ԱՄՆ քաղաքացիների՝ նրանց փաստաբանին կամ ընտանիքի անդամներին հասանելիություն չտրամադրելով, իսկ ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին, որոնք նաեւ Թուրքիայի քաղաքացիություն ունեն, սովորաբար հյուպատոսական հասանելիություն չի տրամադրվել:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am