Եթե երեխաները պատվաստված, արդյո՞ք այս իրավիճակը չէր ստեղծվի.մանրամասնում է մասնագետը

Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների բռնկում կա ու հատկապես երեխաների շրջանում: Բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Ընդունարաններում մեծ հերթեր են գոյանում: Երեխաներին աշխատում են հոսպիտալացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ եթե վիճակը թույլ է տալիս, բուժումը կազմակերպել տան պայմաններում: Եվ այս ֆոնի վրա ծնողների շրջանում հարց է առաջանում, թե արդյո՞ք երեխաները պաշտպանված կլինեին, եթե նրանք պատվաստված լինեին գրիպի դեմ (խոսքն, իհարկե, չի վերաբերում նրանց, որոնք պատվաստումներին դեմ են սկզբունքորեն ու առհասարակ): Այս եւ ծնողներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ: – Տիկին Սահակյան, ծնողների շրջանում հետաքրքրություն կա, թե եթե երեխաները պատվաստված լինեին գրիպի դեմ, արդյո՞ք այս իրավիճակը չէր ստեղծվի: Կամ եթե իրենք էլ պատվաստվեն, որքանով պաշտպանված կլինեն ու որքանով է դա անվտանգ: – Սեզոնի ընթացքում շրջանառում են ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ սուր շնչառական վիրուսները: Պատվաստումներն իրականացվում են սեզոնային գրիպի դեմ, հետեւաբար՝ պաշտպանողական մեխանիզմները զարգանում են միայն սեզոնային գրիպի նկատմամբ, իսկ սուր շնչառական վիրուսների նկատմամբ երեխան կմնա անպաշտպան: Սովորաբար ծնողների մոտ կա այն թյուր կարծիքը, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստվելով, այն կարող է պաշտպանել նաեւ բոլոր վիրուսներից: Ինչ վերաբերում է սեզոնային գրիպին, ապա եթե առողջ մարդը շփվում է վարակի աղբյուրի հետ, ապա նա կվարակվի, եթե նրա արյան մեջ բացակայում են հակամարմիններ կոնկրետ տվյալ վիրուսների նկատմամբ: Եթե կրծքով սնուցվող երեխան վարակվում է արդեն իսկ հիվանդությունը կրող մորից, ապա շատ հնարավոր է, որ նա չհիվանդանա, քանի որ կաթի միջոցով ստանում է հակամարմիններ: Եթե վարակի աղբյուրն այլ է, հիվանդությունից խուսափել երեխան կարող է երկու դեպքում. եթե արդեն հիվանդացել է այդ վիրուսով, ու նրա օրգանիզմում ձեւավորվել է իմունիտետ, կամ եթե ստացել է համապատասխան պատվաստում: Գրիպի դեմ պատվաստումը նույնիսկ գրիպով վարակվելու դեպքում մեղմացնում է հիվանդության ընթացքը: Գրիպի դեմ պատվաստումը նաեւ պաշտպանում է պատվաստվողի շրջապատի մարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ավելի խոցելի են, ինչպիսիք են օրինակ նորածինները եւ երեխաները, մեծահասակները եւ որեւէ  քրոնիկ հիվանդություն ունեցող  մարդիկ: – Գրիպի դեմ պատվաստանյութի նկատմամբ որոշակի անվստահություն կա՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ վիրուսն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, հետեւաբար՝ անհասկանալի է, թե պատվաստանյութն ինչպես կարող է ազդել անընդհատ ուրիշ դարձող վիրուսի վրա: – Հայաստանի Հանրապետությունում սեզոնային գրիպի կանխարգելման նպատակով օգտագործվում են ԱՀԿ-ի նախաորակավորում ունեցող (հյուսիսային կիսագնդի համար) եւ տվյալ սեզոնի համար Եվրամիության որոշմանը համապատասխանող պատվաստանյութերը: Գրիպի դեմ պատվաստանյութը պաշտպանում է տվյալ սեզոնին շրջանառող գրիպի բոլոր տեսակներից, որոնք սահմանվել են ԱՀԿ-ի կողմից եւ օգտագործվել են արտադրողների կողմից պատվաստանյութի ստեղծման գործընթացում: Պատվաստանյութը պաշտպանում է ոչ թե բոլոր վիրուսներից, այլ միայն գրիպից: – Որքա՞ն արժե գրիպի դեմ պատվաստումը ոչ թիրախային խմբերի համար: – Հայաստանի Հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով՝ պետական պատվերի շրջանակներում: – Տիկին Սահակյան, ի՞նչ պարբերականությամբ է պետք պատվաստում ստանալ: – Յուրաքանչյուր սեզոնից առաջ անհրաժեշտ է պատվաստվել 1 դեղաչափ տվյալ սեզոնի համար նախատեսված պատվաստանյութով, իսկ մինչեւ 9 տարեկան այն երեխաները, ովքեր պատվաստում չեն ստացել կամ գրիպով չեն հիվանդացել պետք է ստանան 2 դեղաչափ` առնվազն 4 շաբաթ ընդմիջումով: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am