Հաստատվեց.աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը

Այսօր կառավարության նիստում արգելք սահմանվեց այս տարվա ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծման և հաշվառման վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց, որ մեր երկրում սահմանված է աջակողմյան երթևեկություն և շահագործվում են ձախակողմյան ղեկային կառավարմամբ ավտոմեքենաներ, այդ իսկ պատճառով աջակողմյան ղեկային կառավարում ունեցող ավտոմեքենաները վտանգ են ներկայացնում երթևեկության համար: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ շահագործման արգելքը վերաբերում է միայն ապրիլի մեկից հետո ներմուծվող ավտոմեքենաներին, իսկ մինչ այդ ներմուծված ու շահագործված աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են ազատ տնօրինել դրանք, վաճառել կամ շահագործել:Ըստ նախարարի՝ քանի որ Հայաստանում օրենքով աջակողմյան երթևեկություն է, ապա պետք է շահագործվեն ձախ ղեկով ավտոմեքենաներ: Ըստ նրա՝ աջ ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում երթևեկության համար:Նիստը վարող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե արդյոք տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջակողմյան կառավարման մեքենա, որևէ սահմանափակման չի՞ ենթարկվում, կարո՞ղ է թե՛ օտարել և թե՛ շահագործել իր աջակողմյան մեքենան: Նախարարդը դրական պատասխան տվեց:«Մինչև ապրիլի մեկը ՀՀ մտած ու հաշվառված մեքենաների վրա ոչ մի սահմանափակում չի լինելու»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:Փոխվարչապետը նաև հետաքրքրվեց՝ կա՞ն փաստացի հիմքեր, որ աջ ղեկով մեքենաները խնդիրներ են առաջացնում երթևեկության համար, թե՞ մտահոգությունները զուտ տեսական են:Նախարարն ասաց, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը մոտ 28 տոկոսով ավելի է: Բացի դրանից, վթարների ժամանակ աջ ղեկերի մասնակցությամբ վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով ավելի է, իսկ դա շատ բարձր թիվ է: Ելնելով դրանից, ըստ նախարարի, կառավարությունը որոշել է գնալ այդ ճանապարհով:Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանձնարարեց պատրաստել համապատասխան օրենքի նախագիծ, հաջորդ շաբաթ ներկայացնել կառավարության հաստատմանը, որպեսզի այն անհետաձգելի կարգով ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am