Շեշտակի սրում՝ Հայաստանի սահմանների մոտ

Հայաստանի հարևան Իրանում զարգացումները խիստ ուշագրավ հունով են ընթանում: Ըստ ամենայնի, իրավիճակը գնալով բարդանում է... Նախ, պարզվեց, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի ձերբակալվել: Նրա փաստաբանը հերքել է ձերբակալության մասին տեղեկատվությունը, թե Շիրազում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալվել է: Սակայն ոչ փաստաբանի անունն է հաղորդվում, ոչ էլ այն, թե որտեղ է գտնվում իրանցի քաղաքական գործիչը: Թե Ահմադինեժադի ձերբակալման լուրը, թե հերքման լուրը վկայում են այն մասին, որ Իրանում տեղի ունեցող գործընթացները որոշակիորեն ուղղորդվում են: Ակնհայտորեն, գերտերությունները, եթե անգամ կոնկրետ չեն ուղղորդում, ապա առնվազնը «խաղում» են անթաքույց: Իրանում բողոքի ակցիաները չի կարելի ավարտված համարել, ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոն։ «Մինչդեռ իրանական ռեժիմը սպառնում է բռնությամբ, Ղասեմ Սուլեյմանին քամուն է տալիս փողերը Լիբանանում, Սիրիայում, Եմենում՝ փորձելով համախմբել Աստված գիտի՝ ում, և վերածել Իրանը աշխարհի՝ ահաբեկչության հովանավոր խոշորագույն պետության», նշել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի եթերում։ Նա նաև Իրանի պետական կառուցվածքն անվանել է «աստվածապետական ռեժիմ» և հանդիմանել հոգևոր և աշխարհիկ ղեկավարության գործող ներկայացուցչներին նախկինում բողոքի զանգվածային ակցիաները բազմիցս ճնշելու մեջ։ Դրա հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, որ իրանցիները կշարունակեն ապստամբություն բարձրացնել ընդդեմ իշխանության։ Բացի այդ, նա ընդգծել է, որ բողոքի ակցիաները հրահրել է իրանցի ժողովուրդը, այլ ոչ թե ԿՀՎ-ն, ինչպես հաստատել են Թեհրանի իշխանությունները։ Նա հավելել է, որ նախագահ Թրամփն աջակցում է իրանցիներին, ովքեր բողոքում են իրենց կառավարության դեմ, և կցանկանային, որպեսզի նրանք ունենային իրենց կարծիքն արտահայտվելու հնարավորություն. «Դա շատ իրական խնդիր է»։ Նրա խոսքով՝ ցույցերը վկայում են տարիներով կուտակված դժգոհության մասին։ Կիրակի Իսլամական հեղափոխության պահակազորը նշել էր, որ իրանցի ժողովուրդն ու երկրի հատուկծառայություններն իրենց դերն են խաղացել հուզումների դադարեցման մեջ, որոնք, պահակազորի կարծիքով՝ հրահրվել էին օտարերկրյա թշնամիների կողմից։ Իրանի խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ քննարկվել են ցույցերի արմատական պատճառները, ինչպես նաև բանտում հայտնված ցուցարարների իրավական օգնության հարցը։ Հանդիպումը գումարվել էր բարեփոխիչ-օրենսդիրների նախաձեռնությամբ։ Իրենց ուղերձում նրանք կոչ են արել իրավական օգնություն ցուցաբերել ձերբակալվածներին և դատապարտել ցանկացած արտաքին միջամտությունը ցույցերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով պետք է վճռի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման նպատակահարմարության հարցը։ Դրանք դադարեցվել էին՝ համաձայն 2015թ. կնքված իրանական միջուկային ծրագրով միջազգային համաձայնագրի։ Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան՝ նման որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր 120 օրը մեկ։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին ցույցներն անվանել էր «խիզախ մարդկանց հզոր դրսևորում, ովքեր այնքան են հոգնել բռնապետական կառավարությունից, որ պատրաստ են ռիսկի ենթարկել կյանքը՝ մասնակցելով ցույցերին»։ Վաշինգտոնն արդեն սկսել է խոսել սպառնալիքի լեզվով նաև այլ երկրների՝ իրանական գործընթացների հանդեպ դիրքորոշման համար: Ռուսաստանը պետք է հրաժարվի իրանական իշխանությունների աջակցությունից, հակառակ դեպքում ենթարկված է «վիթխարի ծախսեր» կրելու ռիսկին, նման նախազգուշացմամբ է հանդես եկել ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Հերբերտ Մաքմասթերը։ Նա նաև ենթադրել է, որ իր արտաքին քաղաքականությունում Կրեմլը ղեկավարվում է ոչ թե սեփական երկրի շահերով, այլ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին տհաճություն պատճառելու ցանկությամբ։ Ամերիկացի պաշտոնյան նաև կոչ է արել միջազգային հանրությանը համատեղ դիմակայելու Թեհրանի վարքին, որը «շատ տառապանքներ է բերել»։ Մաքմաստերն անվանել է Իրանն ու հյուսիսկորեական միջուկային ծրագիրը հարցեր, որոնցում Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը հատվում են։ Սակայն, նրա կարծիքով՝ վերջին շրջանում ռուսական իշխանություններն իրենց դրսևորում են այնպես, ասես ցանկանում են զայրացնել ԱՄՆ-ին և նրա եվրոպացի գործընկերներին. «Մեզ անհրաժեշտ է դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող վարքին»։ Իսկ ահա պաշտոնական Թեհրանը զգուշացնում է այլ երկրներին` աջակցություն չցուցաբերել Իրանում անկարգություններին: Վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանում ծավալված հակակառավարական ակցիաների կապակցությամբ՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ բողոքի ակցիաները սադրել են արտասահմանյան երկրների հետախուզական ծառայությունները, այդ թվում ԱՄՆ–ն, Իսրայելը, Սաուդյան Արաբիան։ Զարիֆն ասել է, որ. «ոչ մի երկիր չի կարող անվտանգ լինել՝ հարևանների մոտ անկայունություն ստեղծելու հաշվին»։ IRNA գործակալությունը մեջբերում է Զարիֆի խոսքերը այն մասին, որ. «նման գործողությունները միայն տհաճ հետևանքներ կարող են ունենալ»։ Մինչդեռ Վաշինգտոնը հերքում է Իրանի պնդումներն այն մասին, որ բողոքների ետևում Վաշինգտոնն է կանգնած։ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն հունվարի 7-ին ժխտել է, որ իր գործակալությունը որևէ դեր է խաղացել բողոքի ակցիաների կազմակերպման հարցում, սակայն կանխատեսել է, որ անկարգությունները դեռ չեն ավարտվել։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին բարձր է գնահատել բողոքողներին և հայտարարել է Վաշինգտոնի՝ նրանց աջակցելու պատրաստակամության մասին։ «Հարգում եմ Իրանի ժողովրդին, երբ նրանք փորձում են պայքարել իրենց կոռումպացված կառավարության դեմ»,– իր Twitter-ում, հունվարի 3-ին, հիշեցնենք, օրեր առաջ գրել էր Թրամփը՝ հավելելով. «Մոտ ժամանակներս դուք մեծ աջակցություն կտեսնեք ԱՄՆ–ի կողմից»։ Թամար Բագրատունի

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մի օր չեղավ՝ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի՝ գիտե՞ք, հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք. ադրբեջանագետ «Նիկոլի թվին» ժողովուրդը տուգանքի մատերիալ է. Ոսկան Սարգսյան Նույն մարդուն եթե ոչ ամեն տարի, ապա 2 տարին մի անգամ մի ամսով զորակոչելու են բանակ. Նահապետյան «Ալեն Սիմոյանի նկարի մոտ իսկապես շատ մարդ կհավաքվի, բայց վրան թքելու համար». Էդգար Ղազարյան «Ստում են՝ Արցախի իշխանություններն այդ առաջարկներից մեկին այնքան լուրջ էին վերաբերվել, որ պատվիրակության համար տոմսեր էին պատվիրել». Մետաքսե Հակոբյան Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով Արդեն 30 օր ադրբեջանական բանտում հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի ճակատագրով ԱԳՆ-ն հետաքրքրվելու է, թե ոչ. ԿԽՄԿ-ն անզոր է, իսկ ԱԳՆ-ն լռում է Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը․ Արամ Ա Վեհափառ «Ով իր ժողովրդին նվաստացրեց, ինքը նվաստացած է ավարտելու»․ Արմեն Այվազյան Թալանել են հայտնի գործարարի տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց Փաշինյանը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ է արել Գողություն կատարած անձը փախչել է Հայաստանում հայտնի գործարարի տղայի անվամբ հաշվառված մեքենայով Ինչո՞ւ Փաշինյшնը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքшկան դաշտից արձագանք չստացավ Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am