Իվանկա Թրամփը կրկին հղի է. ԶԼՄ-ներ
Այսօր Իվանկա Թրամփի ամուսնու՝ գործարար Ջարեդ Քուշների ծննդյան օրն է։ Իվանկան շնորհավորել է նրան Instagram-ում համատեղ լուսանկարով, որը դարձել է պատճառ ԶԼՄ-ներում նրա հղիության մասին տեղեկությունների հայտնվելու համար։
Իրականում այդ լուսանկարն արվել էր դեռևս 2016 թվականին, երբ Իվանկան հղի էր երրորդ երեխայով՝ Թեոդորով։ Հենց այդ լուսանկարով էին Իվանկան ու Ջարեդն այն ժամանակ հայտնել, որ ընտանիքում համալրման են սպասում։
