Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ

Երեքշաբթի գիշերը Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը նպատակային հարվածով Իրանը կանգնեցրեց աննախադեպ համակարգային ճգնաժամի առջև։

Բանն այն է, որ Խամենեիի սպանությունից հետո, այդ երկրի այսպես կոչված՝ «խորքային պետության» ղեկը ստանձնել էր հենց Լարիջանին:

Նա միաժամանակ մոտ էր և՛ այսպես կոչված պահպանողականների, և՛ չափավոր բարեփոխիչների ճամբարներին:

Լարիջանին էր կոորդինացնում երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը:

Իր ձեռքում էին գտնվում երկրի տարբեր ինստիտուտների կոորդիանացիայի աշխատանքները:

Փաստացի երկրում առաջացել էր կառավարման երկու բևեռ.

-մեկը Լարիջանիի գլխավորությամբ բոլոր ինստիտուտների կոորդիանացիան էր, մյուսը՝ երկրի գլխավոր ուժային կառույցի ՝ԻՀՊԿ-ի ղեկավար կառույցն էր, որը գլխավորում էին չորս գործիչներ՝

-ԻՀՊԿ-ի ներկայիս փաստացի ղեկավար Ահմադ Վահիդին

- ԻՀՊԿ-ի նախկին ղեկավար Մոհամմադ Ալի Ջաֆարին

-ԻՀՊԿ-ի հետախուզական կառույցի նախկին ղեկավար Հոսեյն Թաեբը և

-Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Այս արմատական խմբի խոսնակը հենց Ղալիբաֆն է համարվում:

Սակայն վերջինս չունի այն միաձնյա հեղինակությունը, ինչն ուներ Լարիջանին:

Փաստացի Լաիրջանիի սպանությունից հետո երկրի նախագահ Փեզեշկյանը հայտնվում է առկախված վիճակում:

Քանզի Լարիջանին էր համարվում նրա հիմնական աջակցող օղակը:

Իսրայելի որոշումը՝ սպանել Լարիջանիին, նպատակ ուներ ոչնչացնել այդ երկրի չափավոր խմբի ներկայացուցչին, որպեսզի ԱՄՆ-ն չկարողանա այդ խմբի միջոցով համաձայնության գալ:

Իսկ որ նման ակնարկ անում էր վերջերս Թրամփը, տեսանելի էր:

Այսպիսով Իսրայելի նպատակն է կազմալուծել Իրանի կառավարումը, որպեսզի այն հայտնվի ԻՀՊԿ-ի միջին օղակի սպաների ձեռքում և երկիրը կորցնի ընդհանուր կառավարման համակարգը:

Հրեաներին վերջնականապես կհաջողվի հասնել այդ նպատակին, եթե սպանվեն նաև վերը նշված երեք զինվորականներն ու խորհրդարանի խոսնակը:

Ըստ իսրայելական շրջանակների, այդ դեպքում Իրանում փաստացի կվերանա կենտրոնական կառավարումը և կսկսվի ԻՀՊԿ-ի աստիճանական փլուզման գործընթացը՝ դրանից բխող հետևանքներով:

Սակայն, եթե գործընթացները նման ուղղությամբ չզարգանան և ԻՀՊԿ-ը իր միջից մշտապես կարողանա նոր ղեկավարներ հրապարակ բերել, ապա դա կնշանակի, որ ԱՄՆ-ն կարող է հայտնվել պերմանենտ պատերազմական գործողության մեջ, որի արդյունքում այս պատերազմը կնմանվի վիետնամական պատմությանը:

Սակայն 21-րդ դարում, նոր Վիետնամը դժվար թե մարսվի, քանզի նավթի գների աճը կարող է հանգեցնել նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որի արդյունքում մի շարք երկրներում առաջ կգան քաղաքական լուրջ ճգնաժամեր:

Եվ, առաջին հերթին, այս ամենը չի ներվի Թրամփին և նրա թիմակիցներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am