Չինաստանում հայրը երեխային փորձել է բուժել կոբրայի խայթոցով
Daily Mail-ը հայտնում է հիվանդ երեխայի բժշկման արտասովոր փորձի մասին, որը Չինաստանում ձեռնարկել է նրա ծնողը: Ըստ այդմ՝ սնահավատ ու հուսահատ հայրը թույլ է տվել, որպեսզի կոբրա օձը կծի իր ութամյա աղջկա ձեռքը՝ հուսալով, թե այդպես նա կբժշկվի: Սակայն երեխան այդ «բուժումից» հետո քիչ է մնացել մահանա: Նա արյան հիվանդություն ունի: Աղբյուրը հայտնում է, որ տղամարդը Չինաստանի Վուսին քաղաքից է, և նա չի կարող իրեն հիվանդանոց թույլ տալ՝ ծախսերի պատճառով, ուստի դիմել է ժողովրդական բժշկության այս եղանակին: Սակայն օձի կծոցից հետո հայրը ստիպված է եղել երեխային հիվանդանոց հասցնել:
