«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջիկայում կհայտնի ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին՝ երեկ մեզ ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Տեղեկություններ կային, որ նրանք վերջին ամիսներին ինտենսիվ բանակցում են Գագիկ Ծառուկյանի հետ եւ միանալու են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը: Սակայն երեկ մեզ լուրեր հասան, որ համագործակցությունը գլուխ չի եկել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԵ հիմնադիր, Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կողմ չի եղել դրան, սակայն Մեսրոպ Առաքելյանը երեկ մեզ ասաց, որ դրանք հեքիաթներ են՝ իրականությունից հեռու։ Մյուս թեւից մեզ ասացին, որ Ծառուկյանը հակված է եղել միայն Մանե Թանդիլյանին ընդգրկել, բայց դրան էլ «Ապրելու երկիրը» համաձայն չի եղել: Առաքելյանին հարցրինք` իսկ Արման Թաթոյանի հետ չե՞ն փորձել բանակցել: Ասաց․ «Տարբեր ուժերի հետ եղել են ու կան քննարկումներ, վերջնական որեւէ որոշում չունենք դեռ»:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը