Լարվածություն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Նյու-Յորքում ներգրավված թուրք քաղաքացիների դատավարությունը «քաղաքական հեղաշրջման փորձ է»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ Նյու Յորքում թուրքական Halkbank բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատական գործընթացը որպես ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Կենտրոնական հետախուզական վարչության հերթական դավադարություն է որակել: «Նրանք, ովքեր չկարողացան ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, այժմ դիմում են այլ քայլերի», – հայտարարել է Էրդողանը՝ ուղղակիորեն մեղադրելով ԱՄՆ-ին 2016 թվականի հուլիս 15-ի հեղաշրջման փորձի մեջ: Անկարան մեղադրում է նաև Վաշինգտոնին ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ: ԱՄՆ-ը, սակայն, չի ընդունում այս մեղադրանքները: ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկկողմ հարաբերությունները փակուղի էին մտել Թուրքիայի ձախողված հեղաշրջման փորձից հետո և ավելի լարվել Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ կիրառված պատժամիջոցների խախտումների մեջ մեղադրվող՝Նյու Յորքում թուրքական Հալքբանկի գործադիր տնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատավարությունից հետո: Global Source Partners ընկերության վերլուծաբան Աթիլա Էսիլադան Նյու Յորքում ընթացող դատավարության հետևանքները լուրջ և վտանգավոր է որակել’ ավելացնելով, որ առաջիկայում չի բացառվում նաև Վաշինգտոնի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառումը: Նշենք, որ ամսական կտրվածքով Թուրքիայի ֆինանսական պարտավորությունը կազմում է շուրջ 16 միլիարդ դոլար: Էրդողանը երեկ սպառնացել է նաև Սիրայի քրդական ուժերին, մասնավորապես՝ Դաեշի-դեմ պայքարում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը համարվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը», որակելով նրանց ահաբեկչական կազմակերպություն, որը «պատասխանատու է Թուրքիայի շարունակակական քաղաքական խժդժությունների մեջ»: ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերությունների համատեքստում, Թուրքիան ներկայումս փորձում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Էրդողանը անցյալ շաբաթ նաև մեկնել էր Փարիզ, որից հետո Թուրքիայի գրեթե բոլոր իշխանամետ լրատվամիջոցներով սկսեցին հաղորդել, որ Ֆրանսիան Թուրքիայի համար առավել հուսալի դաշնակից է, քան՝ Միացյալ Նահանգները: Հիշեցնենք, սակայն, որ թե՛ Փարիզը, և թե՛ Մոսկվան նույնպես աջակցում են Սիրիայի քրդական ուժերին: Այդ պատճառով բազմաթիվ վերլուծաբաններ Անկարայի սպառնալիքները վտանագավոր չեն համարում: Միաժամանակ,որոոոոշ փորձագետների կարծիքով, եթե Վաշինգտոնի հետ հարաբերություններում առկա վատթարացումը շարունակվի, Անկարայի կողմից նոր դաշնակիցների որոնումը, ամենայն հավանականությամբ, ավելի կաճի:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am