Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի աջակիցները Հակակոռուպցիոն դատարանի մոտ են՝ իրենց աջակցությունը հայտնելու գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։
