Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, անկախ Փաշինյանի կամքից․ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«Փաշինյանի վերջին օրերի հակարցախյան հերթական անհեթեթությունների մի մասին պատասխանել եմ Ֆրանս 24-ի հարցազրույցումս, թեև դրա գլխավոր նպատակը Ալիևին պատասխանելն էր:

Բայց կուզեի հերթական անգամ մի քանի բան հիշեցնել՝

Արցախյան շարժումը չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդն ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը գոյություն ունեն:
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, առավել ևս, որ կան բազմաթիվ արցախցիներ վերադարձի ցանկությամբ: Իսկ Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ, սակայն, ցավոք, դրա իրացումը դեռևս կախված է:
Գիտակցելով, որ մեր վերադարձն այս ներքին ու արտաքին ժամանակավոր պայմաններում դեռևս անիրատեսական է՝ մենք ունենք մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծելու՝ մինչև վաղ թե ուշ վերադարձի պայմանների ապահովումը, մասնավորապես՝
3.1. Արցախի ժողովրդի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում (բնակարան, աշխատանք ու եկամուտ, կայուն բարոյահոգեբանական վիճակ)՝ ոչ միայն մեր իրավունքների ապահովման, այլև՝ ավելի ուժեղ ու միասնական Հայաստանի համար մեր ներուժի պատշաճ իրացման նպատակով:

3.2. Վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմքերի ամրացումը, այդ օրակարգի վառ պահումը և միջազգային մեխանիզմների ձևավորումը:

3.3. Բռնազավթված Արցախի մշակութային ժառանգության ու մեր մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանությունը՝ հնարավորինս կանխելու դրանց ոչնչացումն ու յուրացումը ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից:

3.4. Բոլոր պատանդառված հայերի վերադարձը Հայրենիք և անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը:

3.5. Արցախյան պետական ու հանրային ինստիտուտների պահպանումն ու ամրացումը՝ որպես հավաքական պայքարի և ինքնության հենասյուներ:

3.6. Միջազգային ու ներքին հետաքննությունների ապահովումը՝ մեր էթնիկ զտման ու հայրենազրկման հարցում մեղավոր արտաքին ու ներքին անձանց ու հանգամանքների բացահայտման ու պատասխանատվության ապահովման համար:

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի վերադարձի և ադրբեջանցիների «վերադարձի» համեմատության թշնամական թեզին, ապա դա լրիվությամբ սին ու հանցավոր համեմատություն է: Ժամանակին Արցախ Միությամբ հրապարակել ենք համապատասխան փաստերն ու փաստարկները, որոնց կարելի է ծանոթանալ մեկնաբանության մեջ տրված հղմամբ: Իսկ ալիևյան բռնապետական ռեժիմը շարունակելու է իր ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականությունը Հայաստանի պետականության և հայ ազգի գոյության ու ինքնության դեմ՝ անկախ հայաստանյան իշխանությունների զիջումների ծավալից ու «խաղաղության սիրավեպից», որը պարզապես չի կարող դրական ավարտ ունենալ ադրբեջանական հայատյացության, ցեղասպանական ու օկուպացիոն քաղաքականության պայմաններում»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ն. Փաշինյանը, փաստորեն, ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին. Արմեն Այվազյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին ուժեղ հարված կհասցնի Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին Ավելի քան 7,5 հազար հարված է հասցվել Իրանին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, անկախ Փաշինյանի կամքից․ Բեգլարյան Մենք կարող էինք մեկ ժամում ոչնչացնել Իրանը Աղավնաձորի խաչմերուկում մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը անչափահաս է Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է․ Քրիստինե Վարդանյան Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա Պողոսյան «Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի որպես ազգային պետություն լինել-չլինելու ճամփաբաժան». Կարպիս Փաշոյան Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից. թյուրքագետ Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին Թուրքիայում խոցված հրթիռները արձակվել են երրորդ կողմի կողմից.Անկարայում Իրանի դեսպան Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը շատացել է Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում. Հայկազուն սրբազանի պաշտպան Եթե Իրանում հաստատվի խամաճիկ իշխանություն, TRIPP-ը կարող է կորցնել իր արդիականությունը ԱՄՆ-ի համար Ավտովթար՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. Բազեյան Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին Ում հետ են պատրաստվում համագործակցել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am