«Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի որպես ազգային պետություն լինել-չլինելու ճամփաբաժան». Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը գրում է. «Չպետք է թույլ տալ, որ հայ ժողովուրդը ներքաշվի Նիկոլ Փաշինյանի արհեստական օրակարգի մեջ։ Ներկայումս չկա Ղարաբաղյան շարժումը շարունակելու կամ էլ ավարտելու երկընտրանք։ Եկեք անկեղծ լինենք, Ղարաբաղյան շարժումն ավարտվեց այն պահին, երբ Ալիևը ներխուժեց Ստեփանակերտ և Հայաստանում չգտնվեց մի ուժ, որը կհանդգներ հակադրվել Ղարաբաղի հայաթափմանն ու նվաճմանը։ Այդ ընթացքում և հետո չի եղել գոնե մեկ ընդդիմադիր գործիչ, որը կխոսեր Հայաստանի զինված միջամտության և ռևանշի անհրաժեշտության մասին։

Ըստ էության իշխանությունն ու ընդդիմությունը Ղարաբաղի օտարումը ընդունել են ի գիտություն։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ կեղծ և սուտ քարոզչություն է իրականացնում՝ մարդկանց ահաբեկելով պատերազմով և որդիների մահով։ Եվ հենց այդ նպատակով է այս արհեստական հակադրությունը պատերազմի և խաղաղության ուժերի միջև։ Սևերին ու սպիտակներին, նախկիններին և ներկաներին փոխարինելու են եկել խաղաղության և պատերազմի ուժերը։ Մարտնչող և քայքայիչ պոպուլիզմի դասագրքային կառուցվածք, որը միտված է էլ ավելի կազմաքանդելու հանրային կառույցը։

Ինչ վերաբերում է, հոգևորականներին և գիտնականներին, ինչպես նաևՀՀ քաղաքացիներին, ապա նրանց որևէ մեկը չի կարող արգելել խոսելու Արցախի, Վասպուրականի, Էրզրումի Բարձր Հայքի և պատմական Հայաստանի մնացյալ աշխարհների մասին։ Եկեղեցու և քաղաքացիների համար այս բոլորը ժառանգություն և հիշողություն են, իսկ գիտնականների համար հետազոտության առարկա։ Կատարյալ սուտ և հերյուրանք է այն պնդումը, թե խորաններից և գիտական ամբիոններից կամ էլ բակի տաղավարներից հնչող խոսքերը կարող են պատերազմի առիթ դառնալ։

Պարզապես Նիկոլ Փաշինյանը իր տոտալիտար մտածողությամբ և բոլշևիկյան գործիքակազմով փորձում է ամբողջական վերահսկողություն սահմանել բոլոր ինստիտուտների և հանրային խմբերի նկատմամբ՝ իր իշխանության թշվառ վերարտադրությունը ապահովելու, Ալիևի ու Էրդողանի, Մակրոնի և Ուրսուլայի հովանավորությանը արժանանալու նպատակներով։

Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի որպես ազգային պետություն լինել-չլինելու ճամփաբաժան»:

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Մենք կարող էինք մեկ ժամում ոչնչացնել Իրանը Աղավնաձորի խաչմերուկում մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը անչափահաս է Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է․ Քրիստինե Վարդանյան Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա Պողոսյան «Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի որպես ազգային պետություն լինել-չլինելու ճամփաբաժան». Կարպիս Փաշոյան Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից. թյուրքագետ Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին Թուրքիայում խոցված հրթիռները արձակվել են երրորդ կողմի կողմից.Անկարայում Իրանի դեսպան Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը շատացել է Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում. Հայկազուն սրբազանի պաշտպան Եթե Իրանում հաստատվի խամաճիկ իշխանություն, TRIPP-ը կարող է կորցնել իր արդիականությունը ԱՄՆ-ի համար Ավտովթար՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. Բազեյան Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին Ում հետ են պատրաստվում համագործակցել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան «Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան Ֆանյան․ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի «Խոսելու արգելք կա»․ Տեր Մակար վարդապետ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am