Եթե ձյուն չտեղա, իսկ եղանակը ցրտի, աշնանացան բերքը կտուժի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում եղանակն անբնական տաք է, եւ պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ այս կամ այն բնակավայրում ծառերը ծաղկում են: Այսօր էլ հայտնի դարձավ, որ նման երեւույթ դիտվել է Երեւանում: Առայժմ, սակայն, օդի անհամապատասխան բարձր ջերմաստիճանը գյուղատնտեսության համար վտանգավոր չի դարձելՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Որ ընդհանուր առմամբ անոմալ եղանակ է, Հիդրոմետ ծառայությունը հայտարարել է, այսինքն բազմամյա միջինի համեմատ օդի ջերմաստիճանը բարձր է: Բայց դա չի նշանակում, որ այս պահին մենք կարող ենք գնահատական տալ, որ սա վնաս կպատճառի գյուղատնտեսությանը: Հիմա, քանի որ գիշերները լինում է բացասական ջերմաստիճան, դա թույլ չի տալիս, որ ծառերի մոտ հյութաշարժություն սկսվի: Ես անձամբ այս պահին գտնվում եմ Տավուշի մարզում: Այսինքն՝ այն մարզում, որն ամենացածրադիր վայրերից մեկն է եւ ամենատաքը: Ո՛չ բողբոջած ծառ ունենք, ո՛չ թուփ: Գուցե այնպիսի մի տեղ, որը հարավային կողմում է, արեւի անմիջական ճառագայթների տակ, գտնվում է տաք մի վայրում, թեկուզ Երեւան քաղաքում, չի բացառվում բնության մեջ նման երեւույթ լինի: Բայց որ դա զանգվածային բնույթ կրի եւ գյուղատնտեսությանը վնաս պատճառվի, նման խնդիր այս պահին չկա»: Նախարարի տեղակալի խոսքով, իրենց միակ մտավախությունն այն է, որ հանկարծ այնպես չլինի՝ առանց ձյան տեղումների եղանակը էապես ցրտի եւ գրանցվի -15-ից ցածր ջերմաստիճան: Այդ դեպքում աշնանացանը կարող է տուժել: «Այն տարածքներում, որտեղ աշնանացանը ծածկվի ձյան շերտով, թեկուզ 5-10 սմ, նշանակում է մինչեւ -20 -30 աստիճանին կդիմանա առանց խնդիրների: Իսկ այս պահին կդիմանա մինչեւ -15-ին: Ծառերի, խաղողի այգիների առումով, եղանակը ինչքան ցրտի, այնքան օգուտ է»,- շարունակեց Աշոտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի նվազում: «Ինձ թվում է՝ բնությունը կկարգավորի, սառը հոսանքներ կգան: Այսօր դեռ ընդամենը հունվարի 9-նն է»,- լավատեսորեն եզրափակեց Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am