Լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում. Հայկազուն սրբազանի պաշտպան
«Լրացուցիչ հարցաքննություններ են ընթանում, իմ վստահորդի հետ կապված կարող եմ հայտնել, որ լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում»։ Այս մասին քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկազուն սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։
«Երևի ներքին տեղեկություն ունեն, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը բավական արդյունավետ է անցել։ Ես իհարկե տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց այս ջղաձգումներից կարելի է ենթադրել, որ որոշումներ են կայացվել կամ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել, որոնք այս իշխանության ցանկությունների շրջանակում չեն տեղավովել»,–ասաց փաստաբանը՝ նշելով, որ հարցաքննություններն իրենց համար անսպասելի էին։
