Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան
«Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը։ Սամվել Կարապետյանի համար առաջնահերթությունն ազգի բարեկեցությունն է, որովհետև եթե անգամ դու ամեն ինչ ունես, եթե ազգդ անկման մեջ է, չես կարող քեզ լավ զգալ։ Այս պայքարի մեջ մենք պատրաստ ենք լինել առաջամարտիկ, ամբողջ ծանրությունը մեզ վրա տանել, ու դրանից չենք խորշում, որովհետև գիտենք՝ ինչի համար ենք անում»,–այսօր ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, թե ինչու է Սամվել Կարապետյանը որոշել քաղաքական դաշտ մտնել և պայքար սկսել։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։
