Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա․ Սամվել Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա:
Կա իրատեսական մեկ լուծում.
1.) Ընդդիմությունը շատ արագ՝ երկու-երեք շաբաթում, անցկացնում է նախընտրական փրայմերիզ, կազմում է մեկ միասնական ցուցակ ու ԱԺ ընտրությանը մասնակցում է մեկ ցուցակով: Միավորված ընդդիմություն-Նիկոլ երկընտրանքի պարագայում Նիկոլը շանս չունի վերընտրվելու հունիսի 7-ին: Չունի շանս նաև կեղծելո՝ չի մարսի: Ոչ մի շանս չունի:
2.) Այդ միասնական ցուցակի առաջին համարին մարտի վերջ առաջադրում են նաև որպես իմպիչմենտի վարչապետի թեկնածու և ապրիլի 20-ին, օրինակ, ԱԺ մուտք են անում Նիկոլին ԱԺ-ով անվստահություն հայտնելու նախագիծը: Զուգահեռ, ժողովրդին կոչ է արվում եռօրյա համազգային հանրահավաքի՝ ապրիլի 21-23, երբ ԱԺ-ում օրենքի ուժով քննարկվելու է իմպիչմենտի հարցը: Կա՞ կասկած, որ միավորված ընդդիմության կոչով հրավիրված այդ հանրահավաքները դառնալու են Վաթեռլոո: Չստացվի ՔՊ պատգամավորներին «օգնել»՝ քվեարկելու Նիկոլի իմպիչմենտի նախագծի օգտին, ինչը գրեթե բացառված է, փողոցի այդ ողջ էներգիան գնալու է հունիսի 7-ի քվեարկություն ու սրբել-տանելու է Նիկոլին ու ՔՊ-ին:
Այսքան պարզ լուծում այդքան բարդ հարցին»,- գրել է նա:
