Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին

Ուռուցքաբան Գևորգ Թամամյանն արձագանքել է «Իմոնք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Աննա Հովհաննիսյանի գրառմանը, ով ամոթանք էր տվել ուռուցքաբանության կենտրոնին և նշել, թե մարդիկ ճիշտ են անում, որ մտածում են՝ երեխաներին պետք է, որքան հնարավոր է, շուտ հասցնել արտերկիր։

Գևորգ Թամամյանը դիմելով «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի անձնակազմին՝ գրել է.

«Դուք լավագույնն եք։ Մի նեղվեք համացանցային որոշ գրառումներից. մարդիկ երբեք չեն կարող պատկերացնել, թե դուք ինչ աշխատանք եք կատարում։

Գրառումներ անողների մեծ մասը 5 րոպե անց իրենց առօրյա գործերին են լինելու, իսկ դուք շարունակելու եք փրկել եւս մեկ երեխայի, եւս մի ընտանիքի հետ ցավ ու ուրախություններ եք կիսելու։

Դուք եք անքուն գիշեր անցկացնելու` բժիշկ, բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող, սանիտար... բոլորը։ Դուք եք փակվելու ու լուռ արտասվելու յուրաքանչյուր կորստի համար, հետո հավաքելու ձեզ, որպեսզի մյուս երեխան կամ ծնողը չտեսնի ձեզ այդ վիճակում եւ չհուսահատվի։

Մի նեղվեք։ Այդ գրառումներ անողները չեն էլ պատկերացնում, թե ինչքան եք տանջվել եւ տանջվում, որ Հայաստանում յուրաքանչյուր երեխա լիարժեք բուժում ստանա եւ այդ ամենը լիովին անվճար։ Դեռ ավելին, որ աշխարհի տարբեր երկրներից փոքրիկները գան Հայաստան բուժվելու։

Մի նեղվեք այդ գրառումներից։ Ցավոք, ուռուցքաբանությունը եւ արյունաբանությունը ոչ միշտ են հաջողություններ գրանցում, բայց համոզված եմ՝ դուք էլ գիտեք, որ դուք առավելագույնն եք արել։

Գիտեմ, որ նեղվում եք, որ, ցավոք, այդ ֆեսյբուքյան գրառումները առաջին հերթին այսօր կամ վաղը բուժում ստացող երեխաներին են վնասում, որովհետեւ նման գրառումների պատճառով ծնողների մոտ սկսում է անվստահություն առաջանալ եւ սկսում են ապավինել արտերկրին։ Արդյունքում կորցնում են ամենակարեւոր բանը` ժամանակը, ինչը, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ։ Այո, շատերը չգիտեն դա, չեն գիտակցում, նույնիսկ եթե մտածում են, որ շատ խելացի են։ Նրանք չեն կարող անգամ պատկերացնել, որ մտածելով, որ մի քանի տոկոս ավելացնում են շանսերը դուրս գնալով, երբեմն ժամանակի կորստի պատճառով ուռուցքը տարածվում է, եւ շանսերը, ընդհակառակը, անգամներով կրճատվում են։

Բայց դա մարդիկ չեն տեսնում, որովհետեւ նման դեպքերում մարդիկ, հիմնականում, չեն խոսում։ Ինչպես որ հաճախ չեն խոսում հազարավոր առողջացածները եւ չի իմացվում այդ մասին։

***

Խոսքը ուժ ունի, մարդիկ։ Առանց հասկանալու մի քանդեք այն, ինչը վաղը կարող է ձեզ կամ ձեր երեխային փրկել։ Ոչ հեռավոր երկրներից մեկում այդպես որոշ մարդիկ իրենց ձեռքով քանդեցին մանկական ուռուցքաբանությունը, վիրավորեցին տեղի մասնագետներին` նաեւ արտերկրից որոշ «մասնագետների» օժանդակությամբ, որոնք հետագայում վճարովի սկսեցին ընդունել այդ երկրի պացիենտներին։ Բնակչությունը լուռ հանդուրժեց այդ ամենը, բազմաթիվ առողջացածներ նախընտրեցին լռել, իսկ բժիշկները հեռացան։ Սա լիովին իրական պատմություն է։ Եվ ով տուժե՞ց։

Այսօր Հայաստանում մանկական ուռուցքաբանությունն ու արյունաբանությունը բժշկության ամենազարգացած ճյուղերից է, եթե ոչ ամենազարգացածը։ Եվ սրանք լոկ խոսքեր չեն։ Այո, սա այն ոլորտն է, որտեղ Հայաստանը աշխարհի մի անկյունում ծվարած խեղճ երկիր չէ, այլ ճիշտ հակառակը։ Եվ սա տասնամյակների տաժանակիր աշխատանքի եւ մարդկային նվիրվածության արդյունք է»։

դիտվել է 180 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ. «Կիսախելագարության հասած Փաշինյանն ասել է՝ փրկե՛ք ինձ». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը թանկարժեք Patriot-ների այլընտրանք է փնտրում Shahed դրոնների դեմ պայքարում. Ուիթեքեր Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Աշոտյան Փաշինյանին կտաք էս հեռախոսը, ասեք՝ բարի ա, թող սրանից օգտվի, չարությունը միջից դուրս կգա (video) Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ը եւ «Զանգեզուրի միջանցքը» 5000 հայորդու մահ բերած Փաշինյա՛ն, չես կարող հաստատել խաղաղություն, ինչ ասեն՝ անելու ես․ ակցիա (video) ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Դանիելյան Սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով Էդքան տղա եք, դե բաց թողեք Սամվել Կարապետյանին ու կտեսնենք՝ ով կհաղթի․ ակցիա Կառավարության դիմաց (video) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից Փաշինյանը սարսափի մեջ է․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Արայիկ Հարությունյանը թող լռի, իսկ այս հեռախոսով Փաշինյանն այսօր երեկոյան կասի՝ ինչ է անելու․ ակցիա (video) Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել Պատասխանը չուշացավ․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին հեռախոս է նվեր ուղարկել (video) Տեր հայր, ի՞նչ անեմ, եթե պահքի ընթացքում զգում եմ, որ ուժերս սպառվել են «Փոքրիկ խմբակի» կառավարիչ Փաշինյա՛ն, դե թող Սամվել Կարապետյանը ցույց տա՝ ինչ կարող է անել․ ակցիա (video) Ուղիղ 86 օր հետո լա՛վ լսեք՝ ինչ է սպասվոմ․ Փաշինյանը վախենում է․ ակցիա կառավարության մոտ (video) Քանի անգամ զգուշացրել եմ կառավարությանն․ այս հարցը պետք է անհապաղ լուծվի․ Գառնիկ Դանիելյան (video) ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ Իշխանության նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելն է «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանի ողջ տարածքով Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից․ Վահե Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am