Իշխանության նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելն է
Խնդիրը զուտ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելը չէ. այն շատ ավելի խորքային է: Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
«Տեքստերը մի օր կարելի է վերականգնել, բայց մի ամբողջ սերնդի հիշողությունը ջնջելն անդառնալի է:
Ուստի նրանց պայքարը ոչ այնքան տեքստերի, որքան խորհրդանիշերի դեմ է, այլ կերպ ասած` գաղափարական ծրագրի արմատական փոփոխության համար է»,- գրել է Ղամբարյանը։
