3 տարուց իրեն «հանճար» համարող Թրամփն այլևս նախագահ չի լինի, իսկ Պուտինը հավերժ է

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պարզվում է, հանճար է: Համենայնդեպս, նա իրեն այդպիսին է համարում: Ինչպե՞ս է Թրամփը հիմնավորում իր հանճարեղ լինելը: Շատ պարզ. քանի որ նա մեծ հաջողությունների է հասել բիզնեսում, ինչպես նաեւ հեռուստատեսային գերաստղ էր, իսկ հետո դարձել է ԱՄՆ նախագահ, ուրեմն նա հանճար է: Սակայն ակնհայտ է, որ Թրամփն առաջին հաջողակ բիզնեսմենը չէ ու առաջին աստղը չէ Միացյալ Նահանգների պատմության մեջ: Կարելի է հիշեցնել նաեւ, որ Թրամփից առաջ այդ հրաշալի երկիրն ունեցել է 44 նախագահ: Միթե նրանք բոլորը հանճարներ էին: (Գիտեմ, որ անգլերեն «genius» եւ հայերեն «հանճար» բառերի իմաստների միջեւ որոշակի տարբերություն կա, բայց լեզվաբանական նրբություններն այստեղ այնքան էլ էական չեն): ԱՄՆ ներկայիս ղեկավարը որոշել է բարձրաձայնել իր արտառոց արժանիքների մասին ի պատասխան ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի գրքի, որտեղ հեղինակն ապացուցում է, որ ԱՄՆ նախագահն օժտված չէ բարձր մտավոր կարողություններով, քիչ է կարդում եւ բացարձակապես հետաքրքրասեր չէ: Վուլֆի գիրքը, որը կոչվում է «Կրակ եւ ցասում», լույս է տեսել երեկ, սակայն որոշ դրվագներ մինչ այդ արդեն իսկ հայտնի էին դարձել հանրությանը: Իսկ մեր կողմից արձանագրենք, որ պետական գործչի հանճարը եւ նույնիսկ տաղանդը բացահայտվում է նրա քայլերի արդյունավետության միջոցով: Եթե դիտարկենք թեկուզ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին երկու քվեարկությունները Երուսաղեմի եւ Իրանի հարցերով (դեկտեմբերի 18-ին եւ հունվարի 5-ին), երբ անգամ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին հակադրվել ամերիկյան նախաձեռնություններին, կարելի է ենթադրել, որ այդ նախաձեռնությունները հանճարեղ չէին: Նման բարձրագոչ մակդիրը, հավանաբար, չի կարելի կիրառել նաեւ 18 միլիարդ դոլարով Մեքսիկայի հետ պատ կառուցելու գաղափարին: Իհարկե, ԱՄՆ ներկայիս վարչակազմն ունի նաեւ լավ, ճիշտ մտահղացումներ, որոնց շարքից են, իմ կարծիքով, «գրին-քարտի» խաղարկության դադարեցումը կամ հարկային բարեփոխումները: Ինչպես եւ աշխարհի ցանկացած ղեկավար, Թրամփն արել է եւ անելու է բազմաթիվ ճիշտ եւ սխալ քայլեր: Բայց նա, ինձ թվում է, հանճար չէ: Հանճարը Մոցարտն է, որի ցանկացած ստեղծագործություն գլուխգործոց է: Սակայն ամերիկյան համակարգի առավելությունն այն է, որ 3 տարուց կամ (որն ավելի քիչ հավանական է) 7 տարուց Թրամփն այլեւս նախագահ չի լինի: Իսկ, օրինակ, Պուտինը հավերժ է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am