Հայաստանը Су-30 կործանիչներ է ցանկանում ձեռք բերել

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև նախորդ տարվա վերջին ստորագրված վարկային համաձայնագրի մանրամասներն առայժմ հայտնի չեն, բայց փորձագետները գոնե մոտավոր կերպով պատկերացնում են, թե ինչ զինատեսակներ և ռազմական տեխնիկա կարող է Հայաստանը ձեռք բերել իր ռազմական դաշնակցի կողմից տրամադրվելիք նոր «ռազմական վարկով», որի գումարը կազմելու է 100 մլն ԱՄՆ դոլար:  Հարցին The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը՝ գալով այն եզրակացության, որ ռուսական վարկը թույլ կտա Հայաստանին թարմացնել, ընդլայնել իր ռազմական կարողությունները: Փորձագետը հիշեցրել է, որ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին հաստատել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հոկտեմբերին ստորագրված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը 100 մլն դոլարի վարկ կստանա Ռուսաստանից՝ ռուսական արտադրության զինատեսակներ գնելու և «Համատեղ պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրը» կենսագործելու նպատակով: Սա վերջին երկու տարիներին Ռուսաստանի կողմից տրամադրված երկրորդ ռազմական վարկն է: Նախորդ անգամ Ռուսաստանը տրամադրել էր 200 մլն դոլարի չափով վարկ, որով Հայաստանը գնեց ժամանակակից զինատեսակների զգալի խմբաքանակ, այդ թվում՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետներ, Իգլա-Ս դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և այլն: Այս համաձայնագրով նախատեսված սպառազինության մեծ մասն արդեն մատակարարվել է, իսկ նոր վարկային համաձայնագիրը նախատեսվում է իրականացնել 2018-22 թթ.: Նա նաեւ հիշեցրել է, որ նոյեմբերի 15-17-ին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը որոշ մանրամասներ է բացահայտել առաջիկայում ակնկալվող սարքավորումների ձեռքբերման առաջնահերթությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է առաջիկա գնումներին՝ Նահապետյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերը համապատասխան շարժական հրետանիով, հակաօդային պաշտպանության միջոցներով եւ ավիացիոն ռեսուրսներով զինելու անհրաժեշտությունը: Նահապետյանի խոսքերը տեղիք են տվել ենթադրությունների, որ Հայաստանը ձգտում է ձեռք բերել Սու-30ՍՄ կործանիչները: «Այս մարտական ինքնաթիռների ձեռքբերման մասին դեռեւս առաջարկել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, բայց այդ հարցը սառեցվել էր 2016 թվականի ապրիլյան դեպքերի պատճառով»,- հիշեցնում է փորձագետը եւ հավելում, որ մարտական ուղղաթիռների ձեռքբերումը, այնուամենայնիվ, առաջիկա տարիներին ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով, որ Սու-30ՍՄ ինքնաթիռների գործառնական նպատակահարմարությունը կասկածելի է Հայաստանի երկնքում:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am