Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից
Ռուսաստանը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա մեկնելուց։ Բեռլինի կողմից խտրական գործողությունների պատճառով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ռուսներին զերծ մնալ Գերմանիա մեկնելուց, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։
Ըստ APA-ի մոսկովյան բյուրոյի, այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
