Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը
24News-ի տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։
24News-ը helpcourt.am կայքից տեղեկացավ, որ Ստեփանյանը 3 տարի է՝ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իսկ վերջինիս վարկանիշը գնահատված է 0։
Հիշեցնենք, որ կալանքի նախորդ նիստը քննել էր նույն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը, որը և ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել էր տնային կալանքով։
