Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը
Երեկ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում Փաշինյանն ասաց․ «2024 թվականի մարտ–ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»: Փաստորեն, նա կրկին խոստովանեց, որ «սահմանազատում» կոչվածը եղել է ուժի սպառնալիքի ներքո․ եթե չանեինք, կկորցնեինք անկախությունը։

Բա եթե պարտադրված է եղել, ուժի կիրառման սպառնալիքի ներքո է այդ ամեն ինչը կատարվել, էլ ինչո՞ւ է իրեն պարտադրված որոշումով այդքան հպարտ, ինչո՞ւ է էքսկուրսիաներ կազմակերպում դեպի այդ պատը, ինչո՞ւ է այն համարում հանրապետության հիմնական ձեռքբերում․․․․ Որովհետև ինքը չի ամաչում պատերազմը խաղաղություն, իսկ պարտությունը հաղթանակ կոչելուց։ Տեքստեր է ասում, որոնք ստեղծված աշխարհաքաղաքական բախման պայմաններում հաճելի են որոշ ուժերին՝ ակնկալելով ընտրություններին դրանց անթաքույց աջակցությունը։ Ներսում էլ ոչ սեր է մնացել, ոչ համերաշխություն, հույսը դրսի միջամտությունն է։

Ի դեպ, նկատեցիք, որ տենց էլ չասաց, թե ում ենթակա տարածք կարող էր դառնալ Հայաստանը։ Միգուցե՞ Կոտ դ՛Իվուարի։ Դե ասում էր, այդքան քաջ էր, թող լրիվ ասեր, թե Ադրբեջանն ում դրդմամբ Հայաստանի դեմ պատերազմ կսկսեր ու հետո իր «ավարը» կհանձներ այդ երրորդ կողմին։ Նույն լպրծուն ձևակերպումներն են ինչ «հիբրիդային պատերազմի» պարագայում․ մեր դեմ պատերազմ են սկսել, բայց չի ասում թե կոնկրետ ով։ Միգուցե Կաբո Վերդեն։ Վաղը որ հյուսիս գնա, կչքմեղանա, թե «ես Ռուսաստանի անունը չեմ տվել»։ Եվ իրոք, խոսել է «ռուսաստանաբնակ և բելոռուսամետ օլիգարխների» մասին։

Հ․Գ․ Մի օր պիտի նորից այդ պատին այցելության գնամ։ Տեսնեմ դեռ կա, թե՞ իրենց ասֆալտի նման պատն էլ է քանդվել․․․»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Երևանի քաղաքապետարանը 2025-ն ամփոփում է թերակատարված ծախսերով, բայց հաստատված բյուջեին 3.4 անգամ գերազանցող՝ 2.8 մլրդ դրամ պարգևավճարներով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Սոցինտերնը վերահաստատում է իր հավատն այնպիսի աշխարհի նկատմամբ, որը հարգում է մարդու ու ժողովուրդների իրավունքները. Մարիո Նալբանդյան Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարում փրկարարները երեկվանից ջրահեղձ եղած կնոջ մարմինն են որոնում Ուշագրավ բան եմ ասում. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները. այստեղ ՔՊ-ն զրոյանում է. Էդգար Էլբակյան (video) Չկա և չի եղել մի այնպիսի մեկը, ով այսկերպ կփորձեր ստորացնել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդն ու հեղինակությունը. Գագիկ Ասատրյան Ժողովուրդը տեսել է ոչ միայն ձեր ասած «աշխատանքը», այլև նաև ձեր թողած ամենածանր և ողբերգական հետևանքները. Մելքոնյանը՝ ՔՊ-ին #ՈՒՂԻՂ․ «Էշ-էշ սարքելդ չի, այլ․․․»․ Արմենուհի Կյուրեղյանի կոշտ պատասխանը (video) Օրենքի ընդունումից հետո անցել է 7-8 ամիս. արդյո՞ք վթարից հետո ազատվում է ճանապարհը. քաղաքագետ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը այցելել է Նախիջևան Հարցաքննություններ՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելու նպատակով. Մելիքյան (video) Ծեծկռտուք Փարաքարում. բենզալցակայանի վրա հարձակում են գործել Լարված իրավիճակ ավագանու նիստում․ «Մյուս անգամ սահմաններ չանցնե՛ք, թե չէ» (video) Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածներին ՌԴ–ի մարդասիրական օգնությունից. աղբյուր Բաքուն ներխուժել է Գեղարքունիքի ուղղությամբ, սրանք մի օրակարգ ունեն․ ակցիա Կառավարության մոտ (video) Վեճ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Դուք չե՛ք որոշում, լռե՛ք, խոսքից զրկվեցիք» (video) «Դե լսե՛ք՝ ինչ աստիճանի են սրանք ժողովրդին անասունի տեղ դնում»․ Էդգար Էլբակյան (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Թրամփը հայտնել է իրանական 28 ականադիր նավ խոցելու մասին Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել Ռիսկ չեք անու՞մ․ Կոնկրետ անուն ասեք՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների․ հարց՝ Փաշինյանին (video) Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am