Վարձը թանկացել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երեխաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երևանի հաշվառում չունի: Պարզվում է, որ այսուհետև ավելի շատ են վճարելու նաև մայրաքաղաքի հաշվառում ունեցողները: Քաղաքապետարանից առիթի դեպքում, իհարկե, ընդգծում են, որ տեղի ունեցածը ոչ թե վարձավճարի բարձրացում է, այլ փոփոխություն, այսինքն՝ մի դեպքում դրա չափն ավելացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախկինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հարցումների ընթացքում էլ վարձավճարի նվազման մասին խոսք չկար: «Վարձավճարները թանկացել են, և այդ մասին մենք իմացել ենք երեկ չէ առաջին օրը: Անձամբ ես այդ ժամանակ եմ իմացել: Նախապես ուղղակի անձնագրի պատճեններն էին պահանջել, որ ծնողը հաշվառված է Երևանում: Այդ ժամանակ ասացին, որ դա քաղաքապետարանից են ուզել, որպեսզի եթե ծնողը այստեղ է հաշվառված, վարձավճարը չթանկանա: Երեկ չէ առաջին օրը ուսուցչի հետ խոսեցի, ասաց, որ թանկացել է: Դա դեռ քիչ է, պետք է երկու ամսվանը նախօրոք վճարել»,- մեզ հետ զրույցում ասաց երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանը: Նրա աղջիկները հաճախում են Երևանի արվեստի դպրոցներից մեկը: Սովորում են դաշնամուրի և ջութակի բաժիններում: Հռիփսիմե Ավագյանը նաև հավելեց, որ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը պետք է մուծել նախորդ ամիս: «Եթե ես երկու երեխայի համար յուրաքանչուր ամիս վճարում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումարած դրան, եթե երկու ամսվանը հիմա ՝ նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կարծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էական չլինի»,- նկատեց ծնողը: Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է քաղաքապետարանը բարձրացրել ուսման վարձավճարի չափը: Նա նաև զարմանում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ թե միայն այն երեխաներին, որոնք նոր են ընդունվելու երաժշտական ու արվեստի դպրոցներ, այլ նաև արդեն իսկ սովորողներին: «Խնդիրն այն է, որ անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, անգամ մասնավոր դպրոցներում և մանկապարտեզներում երեխայի ընդունվելուց հետո վարձավճարի փոփոխություն չի լինում: Եթե փոփոխություն կատարվում է, դա վերաբերում է միայն նոր ընդունվողներին, որովհետև գիտակցում են, որ դա կարող է ընտանիքի բյուջեի վրա ազդեցություն ունենալ: Մարդիկ համարել են, որ տվյալ վարձավճարի չափը իրենց հարմար է, դրա համար են դիմել տվյալ հաստատություն: Հիմա երբ որ նմանատիպ փոփոխություն է լինում, շատերը կարող են ուղղակի դուրս գալ, որովհետև եթե վճարում էին 4 հազար դրամ, ինչ-որ մի առարկայի համար (կարծեմ նկարչությունը այդքան է), հիմա միանգամից 8 հազար դրամ է բարձրացվել: Ու այդ պատճառով տուժելու են նաև դպրոցները»,- նկատեց Հռիփսիմե Ավագյանը՝ արձանագրելով, որ մեր երկրում և ոչ մի ոլորտում հնարավոր չէ ապագան պլանավորել, որովհետև մի օր էլ կարող ես արթնանալ ու պարզել, որ քեզ առնչվող նոր որոշումներ են ընդունվել: Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ավելի վաղ մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարները նախկինում եղել են 3 000-12 000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երևանի հաշվառում ունեցող ծնողների երեխաների համար այդ վարձավճարը կազմում է 8 000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում՝ 8 000-17 500: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքային բյուջեն համալրելու նպատակ չի հետապնդվել և եկամուտների ավելացում չի նախատեսվում: Ընդհակառակը, ըստ նրա, այս ոլորտում ծախսերն ավելանալու են 200 միլիոն դրամի չափով, որովհետև ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է ըստ աշակերտների թվի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու փոփոխությունները չեն վերաբերում միայն նոր ընդունվող երեխաներին ու չեն կիրառվում նոր ուսումնական տարվանից սկսած, Նիկոյանը պատասխանեց, որ դա հնարավոր չէ՝ բերելով հետևյալ հիմնավորումները: «Նախ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, որի համաձայն երաժշտական և արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները համարվում են տեղական վճարներ, որոնք նախկինում այդպես չեն եղել: Նույն օրենքի համաձայն տեղական վճարը գործում է օրացուցային տարվա ընթացքում, այսինքն՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, և օրենքի տառին համապատասխան մենք պարտավոր ենք 2018 թվականի համար այդ ծառայությունների համար սահմանել տեղական վճարներ: Օրենքով բացառություններ չկան նոր և ավելի վաղ ընդունվածների համար»,- ասաց փոխքաղաքապետը: «Հաջորդ խնդիրը հետևյալն է, թե ծառայության արժեքը որքան պետք է լինի: «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ տեղական վճարը սահմանվում է համայնքի կողմից՝ տվյալ ծառայության համար կատարած ծախսերի չափով: Մենք ավագանու վերջին նիստի ժամանակ մանրամասն ներկայացրեցինք և հիմնավորեցինք, թե յուրաքանչյուր ծառայության տեսակը, որը մատուցվում է մեր երաժշտական և արվեստի դպրոցների կողմից, որքան արժե Երևան համայնքի բյուջեի համար, և այդ չափով սահմանվեց տեղական վճարի չափ: Այնուհետև, հաշվի առնելով, որ դա ավելի շատ է, քան այն, ինչ-որ միջինը վճարվում էր Երևան քաղաքում՝ 8 հազար դրամ, երկրորդ փաթեթով ներկայացվեց արտոնությունների որոշման նախագիծ, որով այդ վճարի չափը իջեցվեց մինչև 8 հազար դրամ»,- շարունակեց քաղաքապետի տեղակալը: Նշեց, որ իրենք նույնպես հասկանում են, որ անհամապատասխանություն է առաջանում բյուջետային և ուսումնական տարիների միջև, ուստի սահմանել են նաև լրացուցիչ արտոնություններ, ընդհուպ մինչև անվճար տեղեր: Ինչ վերաբերում է ծնողի այն դիտարկմանը, որ արվեստի դպրոցում պահանջել են այս և հաջորդ ամսվա վարձավճարները միանգամից, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս հաջորդ ամսվա վճարը, Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ նման պահանջ չկա և օրենքով ու ավագանու որոշմամբ հստակ կարգավորված են վճարման ժամկետները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am