Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 12-ի առավոտյան Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ և վիրավորվել 21 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ լուսաբացին հարվածներ են հասցվել նաև Լիբանանի հարավում գտնվող Կանա, Նակուրա և Տայբե բնակավայրերին։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի տեղակայման վայրերին։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են նաև, որ մարտի 11-ին հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի 10 թիրախի։

Արմատական «Հեզբոլլահ» շարժումն իր հերթին հայտարարել է, որ գիշերը հարձակումներ է իրականացրել իսրայելական զորքերի և բազաների վրա

Հայտարարության համաձայն՝ թիրախավորվել են Յաարա զորանոցը, ինչպես նաև հրթիռային հարձակումներ են իրականացվել Բեյթ Լիդ բազայի, Թել Ավիվի մոտ գտնվող Գլիլոտ բազայի և Հայֆայի մոտ գտնվող Ատլիտ բազայի վրա։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ նաև հրետանային կրակ է բացել հարավային Լիբանանում գտնվող իսրայելական զորքերի վրա և ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի Նահարիա բնակավայրի ուղղությամբ։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 570 մարդ, իսկ վիրավորվել՝ 1444-ը։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
«Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Սրա դեմը պիտի առնենք, ավելի մեծ աղետի է սա բերելու․ ակցիա Կառավարության դիմաց (video) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ Փաստերով ապացուցել ենք՝ այս իշխանությունը զիջում է մեր պետական սահմաններից. Շահեն Հարությունյան (video) ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Դուք եք 200-ից ավել դպրոց ու մանկապարտեզ է տվել թուրքին, հիմա ասում եք՝կառուցում ենք․ ավագանու անդամ (video) Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին Հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու․ Մանուկ Սուքիասյանն՝ Ավինյանին (video) Լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Ինչե՞ր եք խոսում, սո՛ւտ», «7 միլիարդ քցել, չեն տվել» (video) Մոլագարը ԵԽ-ում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ Տո տվողին է՛լ, առնողին է՛լ. դե գնացե՛ք, հետ բերեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է Աբովյանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Քարակերտում 100 ոչխար ու գառներ են սատկել Դերասան Գոռ Հակոբյանը հայտարարել է որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին Իսրայելում մեկ օրում վիրավորվել է 179 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am