Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտից էլ ակնհայտ է, որ, այսպես կոչված, «նախկինացավը» հանրության որոշակի մասին հանգիստ չի տալիս: Ավելին, այս հարցը հանգիստ չի տալիս քաղաքական որոշակի ուժերի: Ու, նկատենք, խոսքը տվյալ դեպքում ՔՊ-ի կամ Փաշինյանին կցակողված սատելիտների մասին չէ միայն: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: «Նախկինացավը» նրանց քարոզչական սնուցիչներից ու «բոբո»-ներից մեկն է: Եվ հենց իրենք էլ այն հղկել, փաթեթավորել ու նետել են դաշտ:

Տվյալ դեպքում, խոսելով «նախկինացավի» մասին, նկատի ունենք ոչ իշխանական, ավելին՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ այդպես դիրքավորված որոշ ուժերի, շրջանակների, անհատների: Առհասարակ, «նախկինների» թեման, այս կամ այն ուժի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, առավել ևս՝ ընտրություններին մասնակցելը թույլ տալ-չտալու մասին հայտարարությունները, ինչպես ասում են, «նիկոլականության» ուղիղ դրսևորումներ են։ Դրանք Փաշինյանի սատելիտենց, նրան կցված ուժերի թեմաներն են և, ընդհանրապես, նշանակում են իշխանությունների ու «կիցերի» ջրաղացին ուղղակի ջուր լցնել։

Առավել հետաքրքիր է, որ այդ թեմաները շրջանառում են հենց «նախկինները», ասենք՝ նախկինում պաշտոններ ունեցողները, Փաշինյանի նախկին թիմակիցները, որոնք այսօր դիրաքավորվել են որպես թունդ ընդդիմադիր, և այլն: Տրամաբանությունը հասկանալի է. եթե հիմնական ընդդիմադիր ուժերը չմասնակցեն ընտրություններին, ապա ցանկացած քաղաքական միավոր, եթե նույնիսկ մի «Գազելի» նստատեղերի չափ կուսակցական կամ աջակից ունի, կարող է մինչև մի 4 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն ունենալ: Դե, առնվազն կարող է հավակնել նման «բարձունքի»: Նման այն մրցույթներին, երբ երեք մասնակիցների պարագայում պատվավոր երրորդ հորիզոնականն ես զբաղեցնում, այսինքն՝ բրոնզե մեդալակիր ես, էլի…

Մի խոսքով, առաջիկա ամիսներին երկու կարևոր հանգամանք կարող է դառնալ լակմուսի թուղթ ընդդիմադիր դիրքավորված ուժերի համար. նախ՝ որքանով են նրանք շահարկում «նախկինների» թեման, երկրորդ՝ որքանով են զերծ մնում այլ ընդդիմադիր ուժերի վրա «քարպրանոցիից», թեկուզ՝ շա՜տ «բարի նպատակներով»: Չէ, քննադատությունից որևէ մեկը չի կարող ապահովագրված լինել, սակայն այս փուլում առաջնային պետք է լինի այն հարցը, թե ընդդիմադիր դիրքավորված ուժերը ի՞նչ նպատակ են իրենց առջև դնում՝ պայքարելու գործող իշխանությունների դե՞մ, ինչը քաղաքագիտական կանոններով բնական է ընդդիմության համար, թե՞ պայքարելու այլ ընդդիմադիրների դեմ՝ մի քանի հազար ձայն ավելի ստանալու հույսով:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Դերասան Գոռ Հակոբյանը հայտարարել է որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին Իսրայելում մեկ օրում վիրավորվել է 179 մարդ Նիկոլը Ստրասբուրգում՝ բացահայտ դավաճանություն, ստեր․ Արմեն Աշոտյանը «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն ԵԽԽՎ-ում․ Փաշինյանը «պայթել է»․ Էդգար Էլբակյան (video) Խամենեին վիրավորվել է. Իրանի ԱԳՆ հոգևոր առաջնորդի առողջական վիճակի մասին Սա արդեն զուտ հոգևորականության կամ աշխարհիկների կռիվը չէ. սա մեր լինելիության պայքարն է Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. Սուրենյան Նոր թատերաշրջանը բացվեց․ բեմին արտաքին հետախուզության շոուն է (video) Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի Ընդդիմության խնդիրն է բնական ճանապարհով ձևավորվող ընտրությունը չլղոզել և չբարդացնել. Հովհաննիսյան Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով Դրական գնահատական նշանակելու համար քոլեջի տնօրենին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք․ նախաքննության ավարտ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտնել է երկրում 1348 քաղաքացիական անձի զոհվելու մասին Փարաքարի բենզալցակայաններից մեկում մի խումբ քաղաքացիների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ Մարդը գնացել է ԵԽ-ում պատմում է, թե եկեղեցու եպիսկոպոսները ազդեցության գործակալներ են․ Օսկանյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Փաշինյանը նախընտրում է, որ Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանը կառուցի Ֆրանսիան՝ ամերիկյան վարկով Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am