«Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ս․-ն «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Կարեն Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
