Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արդարացման վճիռն իրականում մեզ համար էլ էր անսպասելի, այնուամենայնիվ բավականին ուրախացնող լուր է։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասացին Գագիկ Ծառուկյանի փաստաբանները։

«Հաճելիորեն զարմացած ենք դատարանի որոշումից, որովհետև իրականում ամբողջ պրոցեսը, իրավական առումով, մի գրամ կասկած չունեինք, որ պետք է արդարացում լիներ, որովհետև մանրամասն ներկայացրեցինք, գեթ մեկ ապացույց չկար, որ պարոն Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել, բայց պրոցեսները, քաղաքական այս երևույթները մեզ հուշում էին, որ դատարանը կաշկանդվածություն ունի և ամբողջ պրոցեսի ժամանակ նույնիսկ իր որոշումը չկատարելու հետ կապված հետամուտ չլինելը դրա մասին էր վկայում, բայց այսօր այս որոշումով մենք դատարանի վարքագիծը և որոշումը ողջունում ենք և տեսնում ենք, որ ի վերջո ամեն դեպքում կարողացավ օրինական և արդար որոշում կայացնել, հետևաբար այս առումով այլ ասելիք չկա, քան ողջունելը արդար դատական ակտի համար»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ դատախազությունը վճիռը կբողոքարկի Վերաքննիչ դատարան. «Մեծ հավանականությամբ չի բացառվում բողոքարկումը։ Ես կարծում եմ, որ ավելի քան համոզված եմ, որ կբողոքարկվի դատական ակտը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն ու հարցին, թե արդյոք չի՞ բացառվում, որ ընտրություններից առաջ կփորձեն կրկին քրեական վարույթ հարուցելու սցենարը, փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չկա, իսկ մնացած մասով այս պահին գուշակություններով ես ինքս չեմ զբաղվի։ Դե որովհետև իր այս պահին իրավական էլ չի լինի, որ մենք դրա մասին ինչ-որ խոսենք, թե ինչ կարող է լինել։ Սա ավելի այլ բնույթի հարցեր են, հիմա մենք երևի այդ հարցին չենք պատասխանում։ Ժամանակը ցույց կտա»։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am