2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին

Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Փրկարարները մոտ 2 ժամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում չեն հայտնաբերել քաղաքացու մարմինը, ինչից հետո որոնողական աշխատանքներին միացել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանից ժամանած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը։

Մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ կատարեց, սակայն դին չհայտնաբերվեց։

Այս պահին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և այն վերսկսվելու է վաղը առավոտյան։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է 2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին Թրամփի ուշագրավ հայտարարությունը Ցամաքային հարձակման թեման փակ է. մարտի 21-22-ի կողմերին սպասեք. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր էդ «մահվան ավտոբուսով», դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) Արամ Սարգսյա՛ն, քեզ խնայում էի, բայց հիմա ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում․ Ռուբեն Հակոբյան (video) Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններից տեղյակ չի եղել, չի մասնակցել (video) «Անշնորհքնե՛ր, ինչ ուտում եք կերեք, բայց ձեր անճոռնի սնման գործընթացը մի հանրայնացրեք». Աղաջանյան (video) Դատարանը թույլ տվեց Դավիթ Համբարձումյանին վիրահատական միջամտության համար այցելել կլինիկա (video) Հարվածի տակ եք ընկնելու. Ի՞նչ է զգուշացրել Պուտինն Ալիևին. Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am