Մակրոնը G7-ի ղեկավարների հետ կքննարկի իրադրությունը Մերձավոր Արևելքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին կկազմակերպի տեսակոնֆերանս Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում նրանք կքննարկեն իրադրությունը Մերձավոր Արևելքում և դրա ազդեցությունն էներգետիկ պաշարների շուկաների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։«Բանակցությունները նվիրված կլինեն էներգետիկ իրադրությանը և դրա մեղմացման միջոցներին», – ասվում է Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
