Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լ.Թ.-ի դին՝ ծնոտի ստորին և գլխի գագաթային հատվածների միջանցիկ հրազենային վնասվածքներով։ Քննությամբ պարզվել էր, որ 2018 թվականի մայիսի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության ընթացքում ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ն, լինելով Լ.Թ.-ի պետը, պարբերաբար վիրավորել, բռնություն է գործադրել և բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել Լ.Թ.-ի նկատմամբ:

2018 թվականի մայիսի 14-ին Վ.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնել՝ 3 դրվագ), իսկ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ինչից հետո վարույթը կասեցվել էր:

2022 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացվել կասեցված վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաև որոշում էր կայացվել նշանակել հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

2025 թվականի հուլիսի 22-ին դատախազը Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

2025 թվականի օգոստոսի 1-ին ստացվել է հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն «դեպքին նախորդող ժամանակահատվածում Լ.Թ.-ի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ, իսկ նման հոգեվիճակը կարող էր նպաստել ինքնասպանություն գործելու որոշում կայացնելուն»:

2025 թվականի հոկտեմբերի 21-ին նախնական վարույթի արդյունքներով՝ դատախազը ներկայացրել է եզրակացություն՝ Լ.Թ.-ին վիրավորանք հասցնելու համար Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման իրավաչափությունը վերանայելու խնդրանքով, որից հետո ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել վերացնել Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշումը:

2025 թվականի հոկտեմբերի 27-ին Վ.Հ.-ի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով:

2026 թվականի մարտի 5-ին հսկող դատախազը հաստատել է Վ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Դրանից 5 րոպե հետո Նիկոլն այլևս իշխանություն չի ունենալու. Ռուբեն Հակոբյան (video) Հնարավոր է, որ ԿԸՀ–ն չգրանցի Սամվել Կարապետյանի կուսակցությունը․ Հովակիմյանի արձագանքը (video) «Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ». Արմեն Աշոտյան Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018 թվականին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը Հրդեհի ահազանգ՝ Նոր Արեշ 19-րդ փողոցում Դու 17 միլիոնը կարում ես խարջես, ես 10․000 դրամը չեմ կարո՞ւմ․ սա կաշառք ա ժողովրդին․ Մեղրիի բնակիչ (video) Սպահանում հարձակման հետևանքով վնասվել է ՌԴ գլխավոր հյուպատոսարանը Վալոդյա Գրիգորյանի ար*ունոտ հագուստները․ ինչ է ներկայացնում բժիշկը (video) Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն օր 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ ռազմական գործողության վրա Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը. Լևոն Ջավախյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Հնդկաստանից ժամանող Air India Express-ի ինքնաթիռը կnշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում Այս չեղած ծառերը որդ ու բլոճների բարգավաճման տեղեր են, որոնք տարածվում են քաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա. Արմեն Բեգոյան Մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Երևանում այս պահի դրությամբ 2,9 աստիճանով ցածր է փետրվար ամսվա ջերմաստիճանից Սա երեկվա ձեր ծառասպանության կադրերն են, ի՞նչ քաղաքական ուղղորդում. քաղաքացին՝ պաշտոնյային (video) Ծառահատում բառը այլեւս չլսեմ. Ծառերի «սպանդը համակարգող» Բեգոյանը զայրացավ (video) Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում նախկինում հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի չի եղել Եկեղեցու դեմ արշավի դադարը լուրջ անհանգստություններ է առաջացրել. «Իրավունք» Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է դատախազության տվյալներին․ «Հետք» Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Հենց Նիկոլին վռնդենք, թոշակները 50%-ով բարձրանալու է. Երվանդ Բոզոյան (video) Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am