Մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Երևանում այս պահի դրությամբ 2,9 աստիճանով ցածր է փետրվար ամսվա ջերմաստիճանից
Երևանի օդի ջերմաստիճանի առանձնահատկությունները 2026թ. փետրվար-մարտ ամիսներին ներկայացրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«2026 թվականի փետրվարին Երևան քաղաքում օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է +4.7°C, ինչը կլիմայական նորմայից բարձր է 4.6°C-ով։ Այսինքն՝ փետրվարը եղել է զգալիորեն տաք՝ գրեթե գարնանային պայմաններով։
Միևնույն ժամանակ, 2026 թվականի մարտի միջին ամսական ջերմաստիճանը մարտի 9-ի դրությամբ կազմում է +1.8°C, ինչը կլիմայական նորմայից ցածր է 4.9°C-ով։
Այսպիսով ստացվում է հետաքրքիր պատկեր՝ մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Երևան քաղաքում այս պահի դրությամբ 2,9 աստիճանով ցածր է փետրվար ամսվա միջին ամսական ջերմաստիճանից»,-գրել է նա։
