Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման համար
Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման համար, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թեհրանը պահանջում է անվտանգության երաշխիքներ՝ Իրանի դեմ հարձակման բացառման վերաբերյալ, փոխհատուցումների (ռեպարացիաների) վճարում, ինչպես նաև Իրանի իրավունքի ճանաչում՝ իր միջուկային օբյեկտներում միջուկային վառելիքի ամբողջական ցիկլն ինքնուրույն իրականացնելու համար։
Նշենք նաև, որ ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի վրա խոշորագույն հարձակման մասին։
Իրանական կողմի տվյալներով՝ Խորեմշեհր-4 հրթիռները հարվածել են Թել Ավիվին և Հայֆային: Հաղորդվում է, որ հարվածներից հետո Թել Ավիվի հատվածում էլեկտրականությունն ընդհատվել է։
