Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Ղարաբաղում վերաբնակեցվող» մարդկանց նոր խմբեր, բնակարանների՝ հանդիսավոր կերպով հանձնվող բանալիներ, լուսանկարներ, ծափեր ու «գոհ» հայացքներով հերթական ընտանիք․ այսպես ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն շաբաթ «իրազեկում» են Արցախի վերաբնակեցման մասին։ Իսկ ո՞րն է իրականությունը․․․

Օրեր առաջ՝ Ադրբեջանի խորհրդարանի հերթական նիստի ժամանակ, պատգամավոր Ռազի Նուրուլլաևն ուշագրավ հայտարարություն է արել։ Նա դեմ է, որ պետությունը տներ կառուցի «Ղարաբաղ վերադարձողների» համար՝ փոխարենն առաջարկելով ապրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Պատգամավորի խոսքով՝ մարդիկ պետք է իրենց տներն ինքնուրույն կառուցեն, որ ավելի կապվեն հողին։ Նուրուլլաևի ելույթից պարզ է դառնում, որ «վերադարձածներ»-ից շատերը հետո վերադառնում են Բաքու։ Վերջինիս կարծիքով՝ Արցախի «վերականգման» համար միայն պետական նախագծերով ծրագրեր իրականացնելը բավարար չէ․ պետք է մասնավոր հատվածին ևս թույլ տալ տնտեսական հատուկ գոտիներից դուրս գործունեություն ծավալել։

Հակադրվելով Նուրուլլաևին՝ որոշ պատգամավորներ փորձել են արդարացնել կատարվող ներդրումներն ու կառավարության վարած քաղաքականությունը բռնազավթված տարածքներում։ Միջամտել է անգամ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաhիբա Գաֆարովան՝ նշելով, որ ոչ ոք ստիպողաբար չի վերադարձել․ ամեն ինչ տեղի է ունենում կամավոր։

Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ Արցախում «վերաբնակեցվել» է շուրջ 75 հազար մարդ։

Նշենք «Վերադարձի» ծրագրի առնչությամբ մի քանի կարևոր հանգամանք։

Տարածվող լուսանկարներում երևում է, որ վերաբնակեցվողների մեջ մեծ թիվ են կազմում ծերերը։ Սա նշանակում է, որ անգամ անվճար տան կամ բնակարանի տրամադրումն ու աշխատանքը՝ կարի ֆաբրիկայում, այնքան էլ գրավիչ չէ մարդկանց ու մասնավորապես երիտասարդ ընտանիքների համար, ովքեր վաղուց արդեն ապրում կամ մշտապես ապրել են Բաքվում ու Ադրբեջանի այլ քաղաքներում։

Բացի այդ՝ մարդիկ հաճախ վերաբնակեցվում են այն վայրերում, որտեղ երբևէ չեն ապրել։ Օրինակ՝ Արցախի Հաթերք, Կարմիր շուկա ու այլ բնակավայրեր անգամ խորհրդային տարիներին բացառապես հայաբնակ են եղել։

Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ անցած 5-6 տարիներին «վերակառուցման» համար ներդրվել է շուրջ 15 միլիարդ դոլար։ Այդ գումարի մեծ մասն ուղղվել է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։

Որպես օրինակ՝ նշենք Արաքսի հովտային շրջանում նոր բնակավայրերի կառուցումը։ Այն հիմնականում ցուցադրական բնույթ է կրում, և այդ բնակավայրերը «սեփական կյանքով ապրող բնական օրգանիզմ» չեն դառնում։

Բաքուն շարունակում է Արցախը պահել որպես փակ գոտի, որտեղ բնակեցված բնակիչների համար գործունեությունը, ազատ ելումուտը սահմանափակ է։ Դժվար է ասել, թե իրականում Արցախ տեղափոխված ադրբեջանցիներն ինչպես են ապրում, քանի որ երկրում չկա ազատ մամուլ, իսկ մատուցվող տեղեկատվությունը, լուսանկարներն ու տեսանյութերն ուղղորդված են, զտված և բացառապես քարոզչական բնույթ ունեն։ Հաճախ այս գործընթացները կապված են նաև կոռուպցիոն մեխանիզմների հետ։ Սոցցանցեր սպրդած սակավաթիվ տեսանյութերից ու հրապարակումներից երևում է, որ բնակեցմանը զուգահեռ՝ ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունն ու հուշարձանները։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է դատախազության տվյալներին․ «Հետք» Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Հենց Նիկոլին վռնդենք, թոշակները 50%-ով բարձրանալու է. Երվանդ Բոզոյան (video) Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video) Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով «Էս կիսախելագարությունը նայե՛ք․ դուք դեռ ուզում եք՝ մենք ձեզ շնորհակալ լինենք»․ Արթուր Խաչիկյան (video) Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու. Տեր Աբրահամ Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր Էլեկտրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Էս խոստումները չեք մոռացել, չէ՞, ժողովուրդ (video) Ողբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ վարորդը հիվանդանոցում մահացել է ՀԱԿ-ը համագումար է հրավիրել. «Հրապարակ» Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման համար ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի վրա խոշորագույն հարձակման մասին Մխիթարյանից մաքուր դաս. Ինտերը հատուկ գրառում է կատարել հայ երկրպագուների համար Եթե Իրանը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի ականները, հետևանքներն աննախադեպ կլինեն․ Թրամփ Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռ «Չոե Հյոն» ականակրից Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am