«Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան

Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը հարց է ուղղել հերթական ընտրություններին նախապատրաստվող ընդդիմությանը՝ ո՞րն է իրենց իրական նպատակը։

Հակոբյանն իր հրապարակման մեջ, մասնավորապես, նշել է.

«Երբ Նիկոլը խմբագիր էր, իսկ հետո պատգամավոր, հղում էր անում օդում կախված լուրերին: Հիմա Նիկոլը նման հղումների համար հատուկ հիմնարկներ ունի: Նիկոլն օրինակ՝ ԱԱԾ անունից անձի՝ գործակալ լինելու մասին կեղծ տեղեկանք է հրապարակում… Նիկոլը նաև «արտաքին հետախուզության ծառայություն» անվամբ մի կրպակ ունի, որի անունից նույն ոճի կեղծիք է հրապարակում և դրա վրա հղումներ անում: Թե բա՝ հասեք, հիբրիդայինները վրա են տվել…

Ի՞նչ է Նիկոլը և ի՞նչ է Նիկոլի ուզածը, բոլորի համար պարզ է: Այ, թե ի՞նչ է ուզում դիկտատորի տնազի ընտրական ֆարսին մասնակցել պատրաստվող ընդդիմությունը, հասկանալի չէ: Ավելի շուտ՝ պարզաբանման կարիք կա. ընդդիմադիրները ցանկանում են Նիկոլի խորհրդարանում «ընդդիմություն», նույն ինքը՝ բոքսի տանձիկ աշխատե՞լ, թե՞ պատրաստվում են Նիկոլից մաքրել երկիրը: Այս հարցից ընդդիմադիրները խուսափել չեն կարող: Չեն կարող, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ դիֆիցիտ ապրանքն ազնվությունն է, ու մարդիկ ազնվության կարիք ունեն, ազնիվ խոսքի կարիք ունեն: Մարդիկ նաև հավ չեն, որ հավատան ընդդիմադիրների «կտերին», թե ընտրության ճանապարհով հնարավոր է ազատվել արևմտյան տերերի հովանոցի տակ ծվարած Նիկոլից ու նրա ստեղծած ախոռապետությունից:

Մարդիկ տեսել են, թե ինչպես են ընդդիմադիրները 2021-ի ընտրությանը «գցել ոտքերին» ու հասկանում են, որ 2026-ի հունիսին ավելի ծանր ձևով են «գցելու ոտքերին»: Այնպես որ՝ ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը պետք է հստակ պատասխանի. եթե իր նպատակը ոչ թե խորհրդարանում Նիկոլի մոտ չուչել աշխատելն է, այլ Նիկոլին լարելն է, ապա ինչ գործողություն կամ գործողությունների շարք է առաջարկում ժողովրդին:

Այս պահին կա փողոց+իմպիչմենտ սցենարը: Եթե սա չէ ճանապարհը, ապա ո՞րն է:

Սա պետք է պարզաբանեն ընդդիմադիրները, որովհետև «կատվի խաղը մինչև մարագն է», իսկ ազնվության դիֆիցիտով հեռու վազել չի ստացվելու»:

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո Կարծես թե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի հետ պատերազմն արագ ավարտելու միասնական ծրագիր չունեն․ Մերց Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am