Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին
Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր ԱՄԷ-ի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 հրթիռ և անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ դրանց ավելի քան 90%-ը խոցվել է որսիչ հրթիռների, կործանիչների և ուղղաթիռների կողմից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հակամարտության ընթացքում իր համար ամենամեծ անակնկալը եղել է այն, որ Իրանը հարևան արաբական երկրների վրա հարվածներ հասցնելու պատրաստակամություն է դրսևորել։
Կիրակի օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր կրակային ներուժի 60%-ն ուղղում է հարևան արաբական երկրներում ԱՄՆ «բազաների» և «ռազմավարական շահերի» դեմ, իսկ մնացածը՝ Իսրայելի։
