Ռուսաստանից հայ գործարար է արտաքսվել
Ռուսաստանի Դաշնությունից հայ գործարար է արտաքսվել: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Դոնի Ռոստովում ստվերում բիզնես կազմակերպել փորձելու համար: Գործարարը 2016 թվականին փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել ռուս սահմանապահի հետ, որպեսզի նա գումարի դիմաց չնկատելու տա մեծ քանակությամբ ծխախոտը, սակայն ձերբակալվել է ու կաշառք տալու համար դատապարտվել 1.5 տարվա ազատազրկման: Հայ գործարարին արտաքսել են Ռուսաստանից և արգելել 8 տարի մուտք գործել երկիր:
