Կռվի են բռնվել օդաչուն և աշխատակազմի մեկ այլ անդամ
Turkish Airlines-ի Ստամբուլ-Կարաչի չվերթը հետաձգվել է: Թուրքական gazeteduvar.com.tr կայքի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել մոտ 3 ժամով ինքնաթիռի օդաչուի և աշխատակազմի մեկ այլ անդամի միջև ծագած լուրջ վեճի պատճառով: Թուրքիայից Պակիստան ուղևորվել պատրաստվող ինքնաթիռի օդաչուն հանկարծակի իրեն վատ է զգացել և չի կարողացել օդ բարձրանալ: Դրանից հետո չվերթն իրականացնելու համար ինքնաթիռ է հրավիրվել մեկ այլ՝ հերթապահ օդաչուն: Վերջինիս և աշխատակազմի մեկ այլ անդամի՝ օդանավի շահագործման պատասխանատուի միջև կոնֆլիկտ է առաջացել: Նշվում է, որ ընկերությունը նախատեսվածից մեկ տոմս ավելի է վաճառել և ինքնաթիռում ուղևորների՝ թույլատրելի քանակից մեկ հոգով ավելի լինելը բարկացրել է օդաչուին:
