Իրանի իշխանության տապալումն այդ երկրի ժողովրդի ձեռքում է․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկրի ռազմական գործողությունները «ջախջախում են» Իրանին, և որ Իրանի իշխանության տապալումն Իրանի ժողովրդի ձեռքում է։ «Արմենպես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Մեր ձգտումն է, որ Իրանի ժողովուրդը թոթափի բռնապետության լուծը։ Ի վերջո, դա կախված է նրանցից։ Բայց կասկած չկա, որ մինչ այժմ ձեռնարկված գործողություններով մենք ջախջախում ենք նրանց ոսկորները, և մեր ձեռքը դեռ մեկնված է», – նշել է Նեթանյահուն Ազգային առողջապահական արտակարգ գործողությունների կենտրոն այցելության ժամանակ։Նրա խոսքով՝ «իրանցի ժողովրդի հետ հաջողության հասնելու դեպքում», «մեկընդմիշտ վերջ կդրվի այս ամենին», և տեղի կունենան փոփոխություններ։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։
Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։
