Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) արձագանքել է Իրանում պատերազմը շուտով ավարտելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ նշելով, որ իրենք «կորոշեն պատերազմի ավարտը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան PBS News հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել հարձակումները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա նաև բացառել է բանակցությունները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում էր «մեկ շաբաթվա ընթացքում» հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ Իրանի դեմ պատերազմը կարճատև կլինի, բայց դեռ վերջնական հաղթանակի հասնել չի հաջողվել։ Մերձավոր Արևելքում հակամարտության շուտափույթ ավարտի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը նվազել է։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա նույնիսկ «մեկ լիտր նավթ» արտահանել տարածաշրջանից, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները շարունակվեն։
Նավթի գինն աճել է Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության աճի ֆոնին։ Նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար, քանի որ աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդն անցնում է այնտեղով։
Այս իրավիճակը կայունացնելու համար Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ժամանակավորապես մեղմացնել նավթի հետ կապված պատժամիջոցները մի շարք երկրների նկատմամբ։
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը