«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց «Նոր ուժ» կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում՝ այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։ Որոշել են առաջիկայում ներկայացնել։ «Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը, եւ հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները, նաեւ քննարկվել են ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր»,- մեզ ասաց կուսակցության մամուլի պատասխանատուն՝ նշելով, որ առաջիկայում միջոցառում են նախատեսել, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը։ Ցուցակը գլխավորելու է Մարությանը, «Նոր ուժ»-ը միայնակ է մասնակցելու։
Հիշեցնենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին․ սեպտեմբերին Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարն էր, եւ ընտրվեց քաղաքապետ, սակայն պատերազմից հետո հեռացավ ՔՊ-ից, իսկ 21-ի դեկտեմբերին ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Նա նախկին թիմակիցներին մեղադրում էր հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ։ 2023-ին Երեւանի ընտրություններին մասնակցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։ Թեեւ ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն էին ստացել, քան իշխանությունը, սակայն քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը»:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը