Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և բազայի կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ հյուրերի ընդունման, նրանց հանգստի կազմակերպման, վերջիններից ստացված և հիմնադրամի հաշվեկշռում մուտքագրված գումարները տնօրինելու դիմաց իրեն և ռեկտորին կաշառք տալ:

Վերը նշված պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել և ստացել նաև հիմնադրամի հաշվեկշիռ մուտքագրման ենթակա վարձավճարներ տնօրինելու, հիմնադրամի կողմից ստեղծված ՍՊ ընկերությունը ապօրինի ղեկավարելու և դրա գործունեության արդյունքում ստացված գումարները տնօրինելու, համալսարանի աշխատակիցներին համատեղությամբ այլ պաշտոնի նշանակելու և մի շարք այլ հանցավոր գործողություններ կատարելու դիմաց:

Հիշյալ գործողությունների արդյունքում՝ համալսարանի պաշտոնատար անձինք որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ռեկտորի և պրոռեկտորի կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու հետևանքով շուրջ 12 միլիոն ՀՀ դրամի գումարի հափշտակության դեպքեր: Արդյունքում՝ շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ:

Համալսարանի ռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Պրոռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ ), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 2 դրվագ 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Համալսարանի ևս 8 աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ Հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոն Եվրամիությունից հայտնել են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ԵՄ պատժամիջոցների ցանկում չէ Պուտինը զգուշացնում է․ գները կթանկանան Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա «Turkish Airlines»-ը չեղարկել է Իրան չվերթները Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը 11-ամյա, 8-ամյա եղբայրները ու նրանց 5-ամյա ընկերը քարերով հարվածներ են հասցրել 10-ամյա տղային Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել․ «Հրապարակ» «Քեզ լուրջ դեր չի սազում, դու բնածին ծաղրածու ես»․ քոմենթներ ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» նետած տղամարդը կալանավորվեց Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը մեղադրվում են կաշառք ստանալու մեջ Ո՞վ է իրականում մի երկու թուլափայի համար պետությունն աճուրդի հանողը Թուրքիան զորք է տեղափոխում Հյուսիսային Կիպրոս Դժվար է հանդիպել Հայաստանից դուրս ապրող հայի, ով ապրում է աղքատ պայմաններում․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am