Իրանում բերման է ենթարկվել 3.7 հազար մարդ
Իրանի տարբեր քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում մոտ 3.7 հազար մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովի անդամ Մահմուդ Սադեգին: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձերբակալությունները իրականացվել են անվտանգության տարբեր մարմինների կողմից, հնարավոր չէ նշել ձերբակալված ուսանողների կոնկրետ թիվը»,- հայտնել է Սադեգին, ավելացնելով, որ ձերբակալվածների ընդհանուր թիվը մոտ 3.7 հազարի է հասնում: Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 20 մարդ, այդ թվում ոստիկանության մեկ աշխատակից:
