Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին ընտրվելու կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին հեռագիր է հրապարակվել Կրեմլի կայքում։
«Նորին գերազանցություն, Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», – ասվում է ուղերձում։
